Լրահոս 24/7
08.06.2022

Կայացել է «ՀՀ-ում 2022-26թթ․ համար ներառական և կայուն արդյունաբերական զարգացման ծրագրի» իրականացման խորհրդի առաջին նիստը

Կայացել է «ՀՀ-ում 2022-26թթ․ համար ներառական և կայուն արդյունաբերական զարգացման ծրագրի» իրականացման խորհրդի առաջին նիստը

Հունիսի 6-ին կայացել է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) «Հայաստանում 2022-2026թթ․ համար ներառական և կայուն արդյունաբերական զարգացման ծրագրի» իրականացման խորհրդի աշխատանքային խմբի առաջին նիստը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

Նիստը նախագահել են  ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՄԱԱԶԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային բաժնի ղեկավար Յացեկ Ցուկրովսկին։

Հանդիպմանը մասնակցել են Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արմեն Արզումանյանը, Ռաֆայել Գևորգյանը, Արման Խոջոյանը, Արտաքին գործերի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության, գիտություն, սպորտի և մշակյութի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Շրջակա միջավայրի նախարարությունների պաշտոնատար անձինք, շահագրգիռ կառույցների այլ ներկայացուցիչներ, ծրագրի փորձագետներ։

Վահան Քերոբյանը ողջունել է աշխատանքային խմբի անդամներին և փորձագետներին և, կարևորելլով ՄԱԱԶԿ հետ համագործակցությունը՝  նշել.

«2021 թվականի նոյեմբերի 16-ին ստորագրված ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության՝ Հայաստանում 2022-2026թթ․ համար ներառական և կայուն արդյունաբերական զարգացման ծրագիրը Հայաստանի կառավարության և  ՄԱԱԶԿ կողմից համատեղ մշակված ռազմավարական շրջանակային  փաստաթուղթ է, որը նախատեսված է պլանավորելու և իրականացնելու զարգացման գործողությունները՝ կառավարության մակարդակով։ Այն կոչված է աջակցելու Հայաստանին և համահունչ է ՀՀ կառավարության ծրագրով, ինչպես նաև սեկտորալ ռազմավարություններով և ծրագրերով ամրագրված դրույթներին։

ՄԱԱԶԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային բաժնի ղեկավար  Յացեկ Ցուկրովսկին նույնպես ողջունել է ներկաներին և վստահություն հայտնել, որ հանդիպումը կնպաստի երկու կողմերի միջև երկխոսության ամրապնդմանը, ինչպես նաև արդյունավետ ու երկարաժամկետ գործընկերության ձևավորմանը։

Հայաստանում ՄԱԱԶԿ ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը մանրամասն ներկայացրել է ՀՀ Կառավարության հետ համագործակցության բոլոր հնարավոր ոլորտները, ծրագրի ընթացիկ և առաջիկա աշխատանքները։

Հանդիպման ընթացքում  ներկայացվել են նաև ծրագրի կարճաժամկետ և երկարաժամկետ գերակայությունները, 2022 թվականի աշխատանքային պլանը։

Քննարկման ընթացքում տարբեր գերատեսչությունների կողմից ներկայացված առաջնահերթությունների շարքում էին կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդումը, աշխատաշուկայի կարիքների ուսումնասիրությունը, գործազրկության կանխարգելումը, մարդկային կապիտալի զարգացումը, բիզնեսում կանանց ակտիվության զարգացումը, կայուն զբաղվածության ապահովումը, ինչպես նաև կանաչ և շրջանաձև տնտեսության խթանման և ռեսուրսների արդյունավետ կառավարումը` ներառյալ թափոնների և ջրերի արդյունավետ ու էկոլոգիապես մաքուր կառավարումը:

Հանդիպման ավարտին մասնակիցները հաստատել են փաստաթղթի ամբողջական իրականացման իրենց հանձնառությունը և պատրաստակամություն հայտնել գործընթացում ներգրավել ամբողջ հնարավոր ներուժը»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է