Ժողովրդական խոսքն ասում է՝ երբ մեծը «տանը» չի լինում, ընտանիքում ում խելքին ինչ բրդում, անում է…: Այսպիսի տղաների կյանքի գնով պահված երկրի մայրաքաղաքի պետական մարմնում երեք «անձեռնմխելիուհիներ» անհավատալի ցիրկ տվեցին ու «դավաճան» անվանեցին այս մարտիրոսված եղբոր քրոջը:
Այս մասին գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ վերահրապարակելով սոցիալական ցանցերում տարածվող՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի եղբոր լուսանկարը, որ զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ:
Սաֆարյանը, շարունակելով գրառումը, նշել է. «Աղջիկներ, նախաբանում ձեր քաղաքական ընտանիքի մեծի մասին է խոսքը, իսկ դուք գահավիժել եք անդունդը: Ինքներդ կասեցրեք ձեր ազատ անկումը։ Մենք անզոր ենք դա անել»:
Նկատենք, որ սոցիալական ցանցում տարածվող՝ Անահիտ Ավանեսյանի եղբոր լուսանկարին կից գրառման մեջ ասվում է. «Նկարում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի (ում այսօր դավաճան էին անվանում ) եղբայրն է՝ գնդապետ Արմեն Վարդանյանը, ով զոհվել է ամենադաժան մարտերից մեկում՝ Լիսագոր-Շուշի ճանապարհին»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ խոսքը վերաբերում է ԱԺ խորհրդարանական ընդդիմադիր քաղաքական գործիչներ՝ Աննա Մկրտչյանին, Ասպրամ Կրպեյանին և Քրիստինե Վարդանյանին, որոնք այսօր մուտք են գործել Կառավարության երրորդ մասնաշենք, որտեղ և տեղակայված է ԱՆ և առանց թույլտվության ներխուժել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի աշխատասենյակ, նրա վրա շպրտելով 44-օրյա պատերազմի զոհված տղաների մասունքների նկարները, մասնավորապես Հայաստան դաշինքի պատգամավոր Քրիստինե Մկրտչյանը նկարները գցելով գետնին նախարարին է դիմում ասելով, որ այս տղերքի նկարները ամեն երեկո ձեր երազին պիտի գա։














