Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է ԱԳՆ:
Այս մասին տեղեկացրել է ԱԳՆ մամուլի խոսնակը։
Տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպումը:
Ավելի վաղ Լավրովն ու Միրզոյանը այցելել էին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հարգանքի տուր մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:














