Լրահոս 24/7
09.06.2022

Ռ․ Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպանին

Ռ․ Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպանին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին տեղեկացնում է ԲՏԱ նախարարության կայքը:

Անդրադառնալով հայ-չինական ավանդական բարեկամական հարաբերություններին՝ Ռոբերտ Խաչատրյանը կարևորել է երկու երկրների միջև  համագործակցության կայուն ու հետևողական զարգացումը: Նախարարը նշել է, որ բարձր տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտներում փոխգործակցության դեռևս չիրացված ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել և առավել արդյունավետ օգտագործել դրանից բխող հնարավորությունները:

Չինաստանի դեսպանը շնորհավորել է նախարարին նոր պաշտոն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ երկու երկրների միջև ոլորտային համագործակցությունը շարունակական կլինի: Ֆան Յոնգը գոհունակությամբ նշել է, որ այս ապրիլին լրացել է հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և ընդգծել, որ անցած տարիների արդյունավետ և դինամիկ գործակցության հիմքի վրա երկկողմ հարաբերությունները հետագայում ևս կշարունակվեն ամրապնդվել և խորանալ:

Բարձր գնահատելով Չինաստանի հարուստ փորձը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում՝ կողմերը քննարկել են տիեզերական արդյունաբերության, միկրոէլեկտրոնիկայի, ռադիոէլեկտրոնիկայի և մի շարք այլ ոլորտային ուղղություններով փոխգործակցության խթանման հեռանկարները։

Կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումը՝ նախարարը և դեսպանը քննարկել են նորարարությունների, տեխնոլոգիաների և ձեռներեցության ուղղություններով կրթական ծրագրերի իրագործման հնարավորությունները:

Անդրադարձ է կատարվել «Հուավեյ տեքնոլոջիս Արմենիա» ընկերության կողմից իրականացված «Ապագայի ծիլեր» կրթական ծրագրին, որը հնարավորություն է տվել ընդլայնել մասնակիցների գիտելիքներն ու հմտությունները տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում:

Ռոբերտ Խաչատրյանը և Ֆան Յոնգը պայմանավորվել են տեղեկատվություն փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ՝ հետագայում առավել ծավալուն քննարկումներ կազմակերպելու, փոխգործակցությունը նոր բովանդակությամբ և տեսլականով զարգացնելու նպատակով:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է