Լրահոս 24/7
09.06.2022

Քերոբյանը գյուղացիներին ու խաղող մթերողներին կոչ արեց կնքել մթերման պայմանագրերը

Քերոբյանը գյուղացիներին ու խաղող մթերողներին կոչ արեց կնքել մթերման պայմանագրերը

ՀՀ կառավարության որոշմամբ մի շարք փոփոխություններ են կատարվել «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրում։ Կառավարության հերթական նիստին նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Նախագիծը վերաբերվում է գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրմանը։

Կառավարությունը նախորդ տարի նոր գործիք մտցրեց, որով պետությունը մասնակիորեն երաշխավորում էր գյուղատնտեսական հումքի մթերման համար տրամադրվող վարկերը, որպեսզի ոլորտի կազմակերպությունները կարողանան վերցնել այնքան գումար, ինչքան իրենց պետք է, ոչ թե այնքան, ինչքան գրավ ունեն։ Այդ գործիքը բավականին արդյունավետ աշխատեց։ 9 կազմակերպություններին տրամադրվել է 5,4 միլիարդ դրամի բյուջետային երաշխիք»,- ասաց Քերոբյանը։

Նախարարի խոսքով՝ հունիսի 7-ին ստացված օպերատիվ տեղեկության համաձայն՝ ընթացիկ տարում պտուղ-բանջարեղեն մթերումների կանխատեսվող ծավալները կազմում են 149, 3 հազար տոննա, անցած տարվա 80 հազար տոննայի համեմատ։

«Այս տարի ներդրել ենք գյուղատնտեսական հումքի մթերման պայմանագրերի նախօրոք կնքման մեխանիզմ, և մայիսի 31-ին արդեն ավարտվել է պտուղ-բանջարեղենի համար պայմանագրերի կնքման վերջնաժամկետը։ Ակնկալված արդյունքը կա. 1354 գյուղացիական տնտեսությունների հետ կնքվել է 1500 բերքի գնման պայմանագիր, համաձայն որի պետք է մթերվի 81,6 հազար տոննա պտուղ-բանջարեղեն 12 միլիարդ դրամ ընդհանուր գումարով»,- նշեց Քերոբյանը։

Նախարարը հիշեցրեց, որ հուլիսի 1-ին վերջանում է խաղողի մթերման պայմանագրերի կնքման համար վերջնաժամկետը և կոչ արեց բոլոր գյուղացիներին ու մթերողներին մինչև հուլիսի 1-ը կնքել մթերման պայմանագրերը։

Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրով նախատեսվում է վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին խաղողի մթերումների (գնումների) ուղղության համար բյուջետային երաշխիքները տրամադրվել առավելագույնը մինչև երկու տարի երեք ամիս մարման ժամկետով, բացի խաղողից այլ գյուղատնտեսական հումքի մթերումների համար յուրաքանչյուր վարկառուին բյուջետային երաշխիքները տրամադրվել առավելագույնը մինչև մեկ տարի երեք ամիս մարման ժամկետով, յուրաքանչյուր շահառուին և իր հետ փոխկապակցված կազմակերպություններին 2021 թվականին տրամադրված և 2022 թվականին տրամադրվող բյուջետային երաշխիքների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 4.0 մլրդ դրամը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է