Լրահոս 24/7
09.06.2022

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Դսեղ համայնք

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Դսեղ համայնք

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մարզային այցի 2-րդ օրը սկսեց Դսեղ համայնքում։ Նա ծաղիկներ խոնարհեց հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի արձանի մոտ։

Աննա Հակոբյանի գրասենյակից հայտնում, են, որ այնուհետև վարչապետի տիկինը ծանոթացավ գյուղում գործող Բնության այցելուների կենտրոնի աշխատանքին։ Կենտրոնի նպատակն է Դսեղում խթանել զբոսաշրջությունը, դարձնել համայնքի բնությունն առավել ճանաչելի։ Կենտրոնի հիմնական նպատակներից է նաև ներգրավել տեղի բնակչությանը զբոսաշրջության զարգացման գործընթացում։

Դսեղի միջնակարգ դպրոցում Աննա Հակոբյանին ներկայացրին հատապտուղների ինտենսիվ այգին, գորգագործության ու կավագործության խմբերի պարապմունքները:

Դսեղից հետո հաջորդ կանգառը Դեբետ գյուղն էր, որի համայնքապետարանի շենքը նորոգվել է  COAF-ի միջոցներով։ Աննա Հակոբյանին ներկայացրին նաև գյուղի զարգացման ծրագրերն ու զբոսաշրջային գրավիչ վայր դարձնելու հնարավորությունները։ Դեբետում խելացի կանգառ կա, կառուցվում է նոր դպրոց ու մանկապարտեզ։ Մինչև դպրոցի շինարարության ավարտը համայնքի երեխաների դասերը կազմակերպվում են COAF սմարթ կենտրոնում։

COAF-ի տեսլականն է զարգացնել գյուղական համայնքները նորարության միջոցով և արագացնել գյուղերի տրանսֆորմացիան՝ դառնալով ներգաղթի վայրեր։ Այս գյուղերը կառաջարկեն կյանքի բարձր որակ՝ անընդհատ արդարացնելով և գերակատարելով բնակիչների բոլոր սպասելիքները, ովքեր էլ իրենց հերթին նպաստում են համայնքի զարգացմանը։ COAF-ը նպատակ ունի կառուցելու գյուղի սմարթ մոդել, որը կընդլայնի և կտարածվի։ Աննա Հակոբյանը այցելեց նաև COAF-ի սմարթ կենտրոն, որտեղ շրջայցի ժամանակ ներկայացրին կենտրոնի գործող և ապագա ծրագրերը։

Լոռու մարզ այցը վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ավարտեց Հաղպատի վանական համալիր այցելությամբ: Նրան դիմավորեցին Ալավերդու և Հաղպատավանքի հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանը, Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքի վանահայր Տեր Հեթում քահանա Թարվերդյանը։

Վարչապետի տիկինը շրջեց վանական համալիրում և ծանոթացավ դրա կառուցման պատմությանը։

Հաղպատաի վանական համալիրը համաշխարհային ժառանգության մաս է կազմում և գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է