Լրահոս 24/7
09.06.2022

Պետք է խստորեն արձագանք լինի պատգամավորի մանդատ ունեցող այդ անձանց վարքագծին. Ավանեսյան

Պետք է խստորեն արձագանք լինի պատգամավորի մանդատ ունեցող այդ անձանց վարքագծին. Ավանեսյան

Դիմել ենք Ազգային ժողով, որպեսզի համապատասխան հանձնաժողովը քննի երեկ առողջապահության նախարարությունում ընդդիմադիր պատգամավորների ցուցաբերած վարքագիծը:

Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ընդդիմադիր երեք կին պատգամավորների վարքագիծը բոլոր առումներով գռեհիկ է եղել և չի տեղավորվում պատգամավորի վարքագծի մեջ:

«Դիմել ենք Ազգային ժողով, որովհետև կարծում ենք՝ պատգամավորական մանդատը թույլ չի տալիս որևէ անձի դրսևորել խուլիգանական վարքագիծ: ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովը պետք է քննի այդ անձանց կողմից ընդհանուր առմամբ պատգամավորին ոչ հարիր գործելաոճ ունենալու հանգամանքը, և խստորեն արձագանք լինի դրան»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ նշված պատգամավորները երբևէ հանդիպում չեն ցանկացել իր հետ և հնարավորության դեպքում անգամ հարց չեն ուղղել:

«ԱԺ-ն բաց է բոլորի համար: Նրանք 2021 թվականի ընտրությունների արդյունքում ընտրվել են պատգամավոր և պարտավոր են գալ իրենց աշխատանքի վայր, ունեն բոլոր հնարավորությունները հանդիպելու նախարարների հետ, ուղղելու հարցեր և քննադատություններ, բայց, չգիտես՝ ինչու, օրենքով սահմանված, քաղաքակիրթ երկրին բնորոշ հարթակները թողած անձինք ոչ թե հանդիպում են ուզում, այլ ուղղակի բեմականացված գռեհիկ շոուներ»,- նշեց նախարարը:

Ավանեսյանը հաստատեց բազմիցս իր կողմից՝ ոստիկանության ծառայողների գործելաոճի մասին՝ հնչեցրած գնահատականը՝ շեշտելով՝ ոստիկանական ուժերը և բոլոր իրավապահ մարմինները պետք է գործեն օրենքի շրջանակներում. «2018 թվականից սկսած՝ ՀՀ-ում ժողովրդավարության սկզբունքները պահպանվում են: Դրա վերաբերյալ ամեն տարի բազմաթիվ արձանագրումներ են լինում: Ժողովրդավարությունը չի նշանակում անօրինականություն, այլ օրենքի ուղիղ գերակայություն: 2018 թվականին տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը արդեն իսկ բազմաթիվ անգամ արժանացել է բարձր արձագանքների և տեղավորվում է ժողովրդավարության սկզբունքներում»:

Պատասխանելով հարցին՝ հունիսի 3-ի միջադեպի ժամանակ ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակների օգտագործումը ժողովրդավարության սկզբունքներին համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ, նախարարը նշեց. «Ժողովրդավարությունը չի նշանակում անօրինականության թողտվություն: Երբ չկա պատշաճ վարքագիծ, պետք է կիրառվեն նաև վարչարարական միջոցներ»:

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Ասպրամ Կրպեյանը և Աննա Մկրտչյանը ներս էին խուժել Կառավարության 3-րդ մասնաշենքում գտնվող առողջապահության նախարարության շենք։

Վերջիններս, չենթարկվելով շենքում անվտանգության ծառայություն իրականացնող ոստիկանների օրինական պահանջներին, նրանց խնդրանք-հորդորներին, անցնել էին անվտանգության ձողերի տակով, շարժվել դեպի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի աշխատասենյակ, մտել նիստերի դահլիճ, վիրավորել նախարարին և գետնին թափել 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված տղաների մասունքների լուսանկարները:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է