2022 թվականի հունիսի 9-ին Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ տիկին Կլեր Բազի Մալորիի ղեկավարած պատվիրակությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Սահմանադրական դատարանի կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Մալորին հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Նշենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Կլեր Բազի-Մալորին:














