Լրահոս 24/7
09.06.2022

Մենք կողմ ենք անցում կատարելու ամբողջապես նախագահական կառավարման․ Ա․ Սարգսյան

Մենք կողմ ենք անցում կատարելու ամբողջապես նախագահական կառավարման․ Ա․ Սարգսյան

Այսօր՝ հունիսի 9-ին «Հանրապետություն» կուսակցությունը մամուլի ասուլիս էր հրավիրել  «ՀՀ Սահմանադրության բարեփոխումների» շարքը թեմայով։ 

Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ի սկզբանե նշեց, որ իրենք կողմ են կառավարման նախագահական մոդելին․ «Մեր կուսակցությունը կարևորում է պետության կառավարման համակարագի ձևը, համարում է, որ տվյալ համակարգի ընտրությունից է կախված պետության կառավարման ոչ կոնֆլիկտայնությունը, հետգա գործունեության համաչափությունը, եթե հիշում եք նախորդ սահմանադրական հանրաքվեի ժամանակ մենք ակտիվ ՈՉ-ի կողմնակից էինք այն դեպքում, երբ Քաղաքացիական պայմանագիրը և մնացած դաշտի այլ ընդդիմադիր ուժեր համարում էին երկրորդական, երրորդական, ոչ կարևոր և օրակարգային։ Ինչու ենք համարում, որ դա ավելի աշխատող է մեր երկրի համար, մենք ապրել ենք կիսանախագահական համակարգում և տեսել ենք դրա թերությունները»։

Սարգսյանի խոսքով կիսանախագահական համակարգը կառավարման  համակարգում լուրջ վեճերի, նույնիսկ պատերազմների տեղիք է տվել․ «Ես խորապես համոզված եմ, որ եթե օրենսդիր իշխանությունը կարելի է բաժանել մի քանի շերտերի՝ վերին պալատի, ներքին և այլ դաշտերի, ապա գործադիր իշխանությունը որևէ կերպ բաժանել չի կարելի և այդ պատճառով է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանավարության ժամանակ կամային վարչապետների պարագայում լուրջ վեճ առաջացավ՝ Լևոն Տեր-Պետրոսյան և Վազգեն Մանուկյան, և այդ վեճը առ այսօր շարունակվում է, լուրջ վեճ առաջացավ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերևտ Քոչարյանի միջև, որը ևս մինչև այսօր շարունակվում է, որից հետո լուրջ պատերազմ առաջացավ Ռոբերտ Քոչարյանի և Վազգեն Սարգսյանի մեջ, եղել են նաև նախագահներ-վարչապետներ ստվերային պատերազմներ՝ էնպես ինչպես  Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան, հետևաբար կիսանախագահական այս համակարգը, երբ գործադիր իշխանությունը բաժանվում է թևերի, որտեղ նախագահը որևէ պատասխանատվություն չունի ԱԺ առաջ և այդ պատասխանատվությունը գալիս ԱԺ կիսում է վարչապետը դա բերում է լուրջ վեճերի, որն էլ իր հերթին պետությանն անընդհատ կանգնեցնում է ցնցումների առաջ»։
 Երկրորդ համակարգը, որի մասին խոսեց կուսակցության նախագահը խորհրդարանական համակարգն է․ «Մոտեցում կա, որ խորհրդարանական համակարգը ամենաքիչ կոնֆլիկտներ ստեղծող համակարգն է, բայց իրականում լրիվ հակառակն է։ Այս համակարգը անընդհատ կոնֆլիկտներ ստեղծող համակարգ է և այն գործում է միայն այն երկրներում, որոնք երկար տարիներ պետական կառավարման լուրջ փորձառություն են ունեցել և պետական կառուցվածք են ունեցել։ Խորհրդարանական համակարգում, խորհրդարան գնացող պատգամավորներն են որոշում, թե ով պիտի լինի երկրի ղեկավարը, իսկ մեր ժողովուրդը ընտրություններում ուզում է ընտրել առաջնորդին, հետևաբար ինքը ընտրում է թիմի, որը պիտի գնա ընտրի առաջնորդի, այսինքն  խորհրդարանը օրենսդիր մարմնից վերածվում է ընտրող մարմնի։  Ինչքան էլ ես չկիսեմ այսօրվա փողոցում գտնվող ընդդիմության մոտեցումները, բայց, որ իրենք այսօր փողոցում են՝ նաև այս համակարգի հետևանքն է, որովհետև իրենց ընտրողը իրենց քվե է տվել ոչ թե գնալու օրենսդիր գործունեություն ծավալելու, այլ իրենց քվե են տվել գնալու ընտրելու իրենց ուզած մարդուն որպես պետության ղեկավար, իրենք մտել են խորհրդարան մերժելու նրանց ովքեր փոքրամասնություն են»։

Սարգսյանը վստահեցրեց, որ իրենք մինչև  վերջ  պաշտպանելու են նախագահական մոդելի գոյությունը Հայաստանում և   որ հաջորդ հերթական ընտրություններում քվե ստանալով,  սկսելու են  սահմանդարական փոփոխության գործընթացը՝ Հայաստանը վերածելու ամբողջությամբ նախագահական մոդելի կառավարման համակարգի։ 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է