Լրահոս 24/7
09.06.2022

Ա․ Խզմալյանը Մոսկվայում կմասնակցի «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր» ծրագրին

Ա․ Խզմալյանը Մոսկվայում կմասնակցի «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր» ծրագրին

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում Ռուսաստանում հունիսի 10-13-ը կանցկացվի «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանի Դաշնությունում» ծրագիրը: Հունիսի 10-11-ը միջոցառումները կանցկացվեն Մոսկվայում, իսկ հունիսի 13-ին՝ Կիսլովոդսկում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հունիսի 10-12-ը պաշտոնական այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում՝ մասնակցելու «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր» ծրագրին:

Մոսկվա կատարած այցի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը կհանդիպի Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարի տեղակալ, պետքարտուղար Ալլա Մանիլովայի հետ:

Մշակույթի օրերի շրջանակում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Կոմիտասի անվան ազգային քառյակը հանդես կգան համերգներով:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա Մոսկվայում՝ բացելով Հայաստանի մշակույթի օրերի միջոցառումները: Ազգային ֆիլհարմոնիկը Մոսկվայում ելույթ կունենա հունիսի 10-ին՝ ժամը 19:00-ին, Չայկովսկու անվան համերգասրահում: Համերգը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Ծրագրում կհնչեն հայ և ռուս ականավոր կոմպոզիտորների ստեղծագործություններից. Արամ Խաչատրյանի Սյուիտը ‹‹Սպարտակ›› բալետից, Առնո Բաբաջանյանի ‹‹Հերոսական բալլադը››՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար, և Չայկովսկու թիվ 6 ‹‹Պաթետիկական›› սիմֆոնիան: Համերգի մենակատարն է անվանի դաշնակահար, Չայկովսկու անվան մրցույթի (1994 թ.) և Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի մրցանակակիր (1999 թ.), ՌԴ վաստակավոր արտիստ Ալեքսանդր Գինդինը:

Այդ օրը որպես համերգի պատվավոր հյուր հանդես կգա նաև միջազգային ճանաչում վայելող ՀՀ վաստակավոր արտիստ Լիպարիտ Ավետիսյանը (տենոր):

Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը ելույթ կունենա
հունիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, Մոսկվայի կոնսերվատորիայի փոքր դահլիճում։ Քառյակի երկրորդ համերգը կկայանա հունիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, Կիսլովոդսկի Վ․ Ի․ Սաֆոնովի անվան Հյուսիսկովկասյան պետական ֆիլհարմոնիայում: Ելույթ կունենան երաժիշտներ Էդուարդ Թադևոսյանը (առաջին ջութակ), Սյուզի Երիցյանը (երկրորդ ջութակ), Ալեքսանդր Կոսեմյանը (ալտ), Անժելա Սարգսյանը (թավջութակ)։ Համերգային ծրագրում կհնչեն Ռախմանինովի, Միրզոյանի, Կոմիտաս/Ասլամազյանի ստեղծագործություններից։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է