Լրահոս 24/7
09.06.2022

ՀՀ նախագահն ընդունել է ՌԴ ԱԳ նախարար Ս․ Լավրովին

ՀՀ նախագահն ընդունել է ՌԴ ԱԳ նախարար Ս․ Լավրովին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ  նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ողջունելով ՌԴ արտաքին գործերի նախարարին՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է. «Ուրախ եմ ձեզ հետ հանդիպման և նախագահի նստավայրում ձեզ ողջունելու հնարավորության համար: Դուք միշտ ցանկալի հյուր եք Հայաստանի և հայ ժողովրդի համար: Մենք շատ լավ գիտենք այն դերի մասին, որը Դուք ունեցել եք Հայաստանի համար դժվարին ժամանակներում:

Համոզված եմ, որ Հայաստանի ժողովուրդը գնահատում է Ձեր ջանքերը: Մենք այսօր խաղաղ պայմաններում ենք ապրում Ձեր և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ: Ես մշտապես առաջնորդվում եմ այն սկզբունքով, որ պետք է ընկերությունն ու բարեկամությունը գնահատել և փայփայել:

Հարևանի, երկրի հետ բարեկամությունը հարկավոր է գնահատել, հատկապես պետք է առանձնահատուկ գնահատել դարավոր կապեր ունեցող երկրի հետ հարաբերությունները: Այս իմաստով, իհարկե, Ռուսաստանն առաջին տեղում է:

Համոզված եմ, որ Ձեր, ինչպես նաև պաշտոնական պատվիրակությունների և անձանց փոխայցելություններն իրենց նպաստն են բերում մեր հարաբերությունների զարգացման գործում:

Այս տարին առանձնահատուկ է մեզ համար, քանի որ նշում ենք մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյակը:

Այս պայմանագրի տարեթիվն ինձ համար մի փոքր առանձնահատուկ է, քանի որ պատիվ եմ ունեցել որպես պատգամավոր քվեարկել այդ պայմանագրի վավերացման օգտին: Դա 1997 թվականն էր: Այդ պայմանագիրը այդ ժամանակահատվածում մեծ նշանակություն ուներ Հայաստանի համար և մենք ևս մեկ անգամ վերահաստատեցինք մեր մտադրությունները, որ մեր հետագա ռազմավարական գործընկերությունը պետք է լինի Ռուսաստանի հետ: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ ձեր այցելության համար: Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել Ձեզ հետ և հնարավորություն ունենալ քննարկել հարցեր, որոնք շատ կարևոր են և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար»:

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է.

«Մենք կիսում ենք Ձեր տեսակետը և ցանկությունը՝ ռուս-հայկական դաշնակցային հարաբերութունները զարգացնելու առումով: Դաշնակցային հարաբերությունները հիմնականում առնչվում են միջպետական գործակցությանը, իսկ, մենք իրականում ունենք մարդկային հարաբերություններ և կապեր, որոնք անքակտելի են, և ինչպես Դուք նշեցիք բազմադարյա են: Դա միջպետական հարաբերությունների ամենալավ հիմքն է:

Շնորհակալություն մեզ ընդունելու հնարավորության համար: Մեզ համար միշտ մեծ պատիվ է շփվել Հայաստանի ղեկավարության հետ, մտքեր փոխանակել, թե ինչպես են իրականացվում պայմանավորվածությունները, ինչպես են իրագործվում պայմանագրերը՝ սկսած այն մեծ պայմանագրից, որի մասին նշեցիք, մինչև վերջին որոշումները, որոնք հավանության են արժանանում պետությունների կողմից, վավերացվում՝ մեր խորհրդարաններում: Դրանք արդեն իսկ բազմաթիվ են և, ըստ էության, ներառում են բոլոր ոլորտները և բնագավառները, այդ թվում՝ տնտեսական, ռազմատեխնիկական, հումանիտար, կրթական, բարձր տեխնոլոգիաների ոլորտները:

Բարձր տեխնոլոգիաների ոլորտը ձեզ հարազատ է և Ձեր նախորդ պաշտոնում այս ոլորտի զարգացման գործում Դուք ունեցել եք նշանակալի ներդրում և համոզված եմ, որ կշարունակեք հետագայում ևս նպաստել այս բնագավառում հայ-ռուսական համագործակցության ընդլայնմանը: Մեզ համար դա շատ կարևոր է:

Ընդհանուր առմամբ հարցերը կապված են մեր երկկողմ հարաբերությունների ամբողջական օրակարգին և իհարկե այն ջանքերին, որոնք այսօր գործադրվում են Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ՝ հիմված Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների վրա: Կա պայմանավորվածությունների երեք փաթեթներ, որոնք մաքսիմալ կոնկրետ են և ուղղված են այս տարածաշրջանում իրավիճակի ամբողջական կարգավորմանը:

Գիտենք, որ հայ ժողովրդի համար դա առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ տրանսպորտային, տնտեսական կապերի ապաշրջափակումը կարևոր նշանակություն ունի ձեր երկրի, մեր առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար, ինչպես նաև զուտ մարդկային հարաբերությունների համար: Այդ ամենը շատ օգտակար է մեր բոլորի ընդհանուր հարավկովկասյան «տան» համար:

Շնորհակալություն ևս մեկ անգամ»:

Հայաստանի նախագահը և Ռուսաստանի արտգործնախարարն անդրադարձել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին և զարգացմանը վերաբերող հարցերին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, տարածաշրջանային անվտանգությանը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է