Մեկնարկել է ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների՝ նեղ կազմով նիստը․ այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Նիստին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:
Օրակարգում են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմների ամրապնդմանը վերաբերող հարցեր:
Հիշեցնենք՝ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստերն ու հանդիպումներն անցկացվում են Երևանում, ՀՀ նախագահի նստավայրում: Նախատեսվում է այսօր ստորագրել Արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերով ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչների 2022-2024թթ. խորհրդատվությունների ծրագիրը: