Լրահոս 24/7

Մակրոնը մյուս շաբաթ ընթացքում կմեկնի Կիև

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաջորդ շաբաթվա ընթացքում կարող է մեկնել Կիև: Այս մասին հայտնում է Le Parisien օրաթերթը։

Ըստ պարբերականի, դա կարող է տեղի ունենալ Մակրոնի Ռումինիա կատարելիք այցից հետո: Մակրոնը մտադիր է հանդիպել Ռումինիայում տեղակայված ֆրանսիացի զինծառայողների հետ:

Ֆրանսիան լրջորեն քննարկում է Ռումինիայից հետո Ուկրաինա Մակրոնի այցի հնարավորությունը,- գրում է Le Parisien-ը: Թերթը նշում է, որ Ելիսեյան պալատը ոչ հերքում և ոչ էլ հաստատում է այդ այցի հնարավորությունը:

Հունիսի 9-ին տեղի է ունեցել Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահներ Էմանուել Մակրոնի և Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցը:

Վերջերս Մակրոնն ասել է, թե պատրաստ է մեկնել Կիև, «եթե այդ այցը որևէ կերպ նպաստի ռուս-ուկրաինական համակարտության կարգավորմանը»:

Աղբյուրը՝ Azatutyun.am:

Թիվ 1

Recent Posts

Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության 30-ամյակի կապակցությամբ X-ի պաշտոնական միկրոբլոգում գրառում է կատարել: «Միասին մենք…

13 hours ago

Ստրասբուրգում կայացել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են ԱԺ պատգամավորները` կառույցում մեր երկրի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանիգլխավորությամբ:…

14 hours ago

Սիրիան BRICS-ին անդամակցության հայտ է ներկայացրել

Սիրիան ցանկանում է միանալ BRICS-ին և արդեն անդամակցության հայտ է ուղարկել։ Այդ մասին հայտնել է…

14 hours ago

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 4-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի կիբեռտարածության և թվային քաղաքականության…

15 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը

Բաքվից արձագանքել են Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը՝ նշելով, թե իբր Երևանը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը:…

16 hours ago

«Հըզբոլլահի» նոր ղեկավարը սպանվել է․ Al Arabiya

«Հըզբոլլահի» նոր ղեկավար Հաշեմ Սաֆիեդդինը մահացել է Իսրայելի հարվածի հետևանքով, տեղեկացնում է Al Arabiya-ն։ Նշվում…

17 hours ago