Լրահոս 24/7

FLYONE ARMENIA-ն՝ Կոմիտասի անվան լեգենդար քառյակի համերգի աջակից

Հայկական ազգային առաջին լոուքոսթ ավիաընկերության՝ FLYONE ARMENIA-ի աջակցությամբ և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության հովանու ներքո Ստամբուլի լավագույն հաստատությունների շարքին դասվող «Ջեմալ Րեշիթ Րեյ» համերգասրահում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության հիմնադրման 20-ամյակին նվիրված համերգը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին FLYONE ARMENIA-ի ավիաընկերությունից, Հայաստանից ժամանած Կոմիտասի անվան ազգային (լարային) քառյակի և տեղացի դաշնակահարների կատարմամբ հնչեցին Կոմիտասի, Հարությունյանի, Միրզոյանի, Մասսնեի և Դեբյուսիի ստեղծագործությունները։ Համերգին և դրան հաջորդած պաշտոնական ընդունելությանը ներկա էին Ստամբուլում հավատարմագրված մի շարք պետությունների գլխավոր հյուպատոսներ, հյուպատոսական կորպուսի այլ ներկայացուցիչներ, ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարը (ԳՔ), Կազմակերպության քարտուղարության պաշտոնյաներ, Ստամբուլում ԹՀ ԱԳՆ ներկայացուցչության ղեկավարը, Ստամբուլի ՏԻՄ-երի ղեկավարներ, պոլսահայ համայնքի ներկայացուցիչներ և մեծաթիվ այլ հյուրեր։

«Ուրախ ենք, որ կարողացել ենք մեր ներդրումը բերել այս կարևոր մշակութային իրադարձության կայացմանը։ Հայ մշակույթը, հատկապես մեր երաժշտական արվեստը մեր ժողովրդի ազգային դիմագծի անքակտելի մասին է, իսկ Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը՝ դրա ամենափայլուն մեկնիչներից մեկը»,- ասաց ընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

«ՍԾՏՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ս. Սարգսյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ վերականգնելով բազմադարյա պետականությունը, Հայաստանի Հանրապետությունը թևակոխեց անկախության 30-ամյակը և չնայած բազում մարտահրավերներին՝ հնամյա մշակույթի, կրոնի և լեզվի վրա խարսխված իր ինքնության, ստեղծագործական ձիրքի ու տոկունության շնորհիվ հայ ժողովուրդը մշտապես ի ցույց է դնում արհավիրքներից վերականգնվելու և նոր կյանք կառուցելու կարողությունը։ Նա հավելեց, որ այս ամիս նշվող ՍԾՏՀ-ի 30-ամյակի կապակցությամբ Հայաստանը որպես կազմակերպության հիմնադիր անդամ վերահաստատում է իր հավատարմությունը ՍԾՏՀ նպատակներին ու սկզբունքներին և շարունակելու է իր ակտիվ ներդրումն ունենալ տարածաշրջանում կայուն տնտեսական զարգացման գործում։ Միջոցառմանը ՀՀ ՄՆ-ի 20-ամյակի կապակցությամբ իր պատգամն էր հղել Պոլսո Հայոց պատրիարք Սահակ II-ը, խոսքով հանդես եկան ՍԾՏՀԿ ԳՔ Լ. Կոմանեսկուն և միջոցառման հանձնախմբի համակարգող Ա. Գոչունյանը, ինչպես նաև ՄՆ-ի կողմից հուշանվերներ հանձնվեցին մի խումբ անհատների»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ մշտական ներկայացուցչության կողմից հուշանվերներ հանձնվեցին մի խումբ անհատների, ինչպես նաև FLYONE ARMENIA ավիաընկերությանը։

Ավարտին ընդունելության սրահում կազմակերպվեց ՍԾՏՀ-ում ՀՀ 30 տարիների գործունեության մասին լուսանկարների շարժադիտում։ 

Թիվ 1

Recent Posts

Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության 30-ամյակի կապակցությամբ X-ի պաշտոնական միկրոբլոգում գրառում է կատարել: «Միասին մենք…

14 hours ago

Ստրասբուրգում կայացել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են ԱԺ պատգամավորները` կառույցում մեր երկրի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանիգլխավորությամբ:…

15 hours ago

Սիրիան BRICS-ին անդամակցության հայտ է ներկայացրել

Սիրիան ցանկանում է միանալ BRICS-ին և արդեն անդամակցության հայտ է ուղարկել։ Այդ մասին հայտնել է…

15 hours ago

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 4-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի կիբեռտարածության և թվային քաղաքականության…

16 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը

Բաքվից արձագանքել են Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը՝ նշելով, թե իբր Երևանը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը:…

17 hours ago

«Հըզբոլլահի» նոր ղեկավարը սպանվել է․ Al Arabiya

«Հըզբոլլահի» նոր ղեկավար Հաշեմ Սաֆիեդդինը մահացել է Իսրայելի հարվածի հետևանքով, տեղեկացնում է Al Arabiya-ն։ Նշվում…

17 hours ago