Լրահոս 24/7

Պետական դավաճանության ևս մեկ դեպք է բացահայտվել. Արցախի ԱԱԾ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել է պետական դավաճանության ևս մեկ դեպք: Այս մասին տեսանյութ է տարածել ԱՀ ԱԱԾ-ն:

Արցախի ԱԱԾ-ի ծավալած օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արցախի Հանրապետության քաղաքացի Լ. Գ.-ն, հանդիսանալով զինծառայող, 2021 թվականի հունվար-փետրվար ամիսներին Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով կապ է հաստատել օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցի կողմից օգտագործվող հայ աղջկա տվյալներով գրանցված օգտահաշվի հետ, ինչից հետո որոշակի ժամանակահատված նրա հետ շփվելուց հետո վերջինիս կողմից բանկային փոխանցման միջոցով ստացել է 150 ԱՄՆ դոլար գումար, որի դիմաց նրան է հայտնել ռազմական բնույթի որոշակի տեղեկություններ:

Նշված աղջկա միջնորդությամբ, 2021 թվականի փետրվար ամսից բջջային հեռախոսի հավելվածի միջոցով շարունակել է շփումն օտարերկրյա հատուկ ծառայության մեկ այլ ներկայացուցչի հետ, և ծառայության բերումով տիրապետելով ՊԲ-ի N զորամասի պահպանության ներքո գտնվող սահմանագծի երկայնքով տեղակայված մարտական դիրքերի կոորդինատների, կահավորվածության, սպառազինության, հերթափոխում ընդգրկված զինծառայողների քանակի և մարտական հերթապահության հետ կապված այլ տեղեկությունների, օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցի առաջադրանքով 2021 թ. մարտ ամսից մինչև 2022 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում հավաքել և բջջային հեռախոսի հավելվածի միջոցով նրան է փոխանցել պետական և ռազմական գաղտնիք կազմող տեղեկություններ, մասնավորապես՝ զորակոչի, զորամասի զրահատեխնիկայի, տրանսպորտային միջոցների, զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքերի, զորամասի տեղակայման և շենքերի դասավորվածության, զորամասի կարգացուցակների, Արցախի շրջաններում այլ զորամասերի, ինչպես նաև Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի վերաբերյալ, ինչի դիմաց բանկային փոխանցման միջոցով ստացել է օտարերկրյա պետության հատուկ ծառայության աշխատակցի կողմից ուղարկված ևս 1400 ԱՄՆ դոլար վարձատրություն՝ այդպիսով վնաս հասցնելով Արցախի Հանրապետության տարածքային անձեռնմխելիությանն ու արտաքին անվտանգությանը:

Լ.Գ.-ն օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցիչների կողմից ընդհանուր առմամբ վարձատրվել է 1550 ԱՄՆ դոլարով:

Փաստի առթիվ Արցախի ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ Արցախի Քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Լ.Գ.-ն ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք: Քննությունը շարունակվում է:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում:

Թիվ 1

Recent Posts

Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության 30-ամյակի կապակցությամբ X-ի պաշտոնական միկրոբլոգում գրառում է կատարել: «Միասին մենք…

10 hours ago

Ստրասբուրգում կայացել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են ԱԺ պատգամավորները` կառույցում մեր երկրի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանիգլխավորությամբ:…

11 hours ago

Սիրիան BRICS-ին անդամակցության հայտ է ներկայացրել

Սիրիան ցանկանում է միանալ BRICS-ին և արդեն անդամակցության հայտ է ուղարկել։ Այդ մասին հայտնել է…

11 hours ago

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 4-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի կիբեռտարածության և թվային քաղաքականության…

12 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը

Բաքվից արձագանքել են Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը՝ նշելով, թե իբր Երևանը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը:…

13 hours ago

«Հըզբոլլահի» նոր ղեկավարը սպանվել է․ Al Arabiya

«Հըզբոլլահի» նոր ղեկավար Հաշեմ Սաֆիեդդինը մահացել է Իսրայելի հարվածի հետևանքով, տեղեկացնում է Al Arabiya-ն։ Նշվում…

13 hours ago