Լրահոս 24/7

Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամները հանդիպել են չեխ գործընկերների հետ

Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը և Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը եռօրյա այցի շրջանակներում մի շարք հանդիպումներ են ունեցել Չեխիայի գործընկերների հետ:

Այս մասին տեղեկացնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կայքէջը:

Մասնավորապես հանդիպել են Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Օլգա Ռիխտերովայի հետ, ում ներկայացրել են տարածաշրջանին և ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցերը` հրատապ հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ գործընկերների գործուն աջակցության կարևորությունը ընդգծելով:

Հանդիպում են ունեցել Չեխիայի Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարեկ Ժենիշեկի հետ, քննարկել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանին վերաբերող առաջնահերթությունները, վերահաստատել ՀՀ դիրքորոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման և տարածաշրջանում երկարաժամկետ կայունությանն ուղղված ջանքերը շարունակելու պատրաստակամությունը:

Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ, Պատգամավորների պալատում իշխող մեծամասնություն կազմող «Քաղաքացիական դեմոկրատական» խմբակցության ղեկավար Մարեկ Բենդայի և բարեկամական խմբի անդամների հետ հանդիպմանը անդրադարձել են երկու խորհրդարանների միջև համագործակցությունն առավել խորացնելու հնարավորություններին և ուղղություններին, քննարկել են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ընդգծել ԵՄ խորհրդում Չեխիայի նախագահության շրջանակներում խաղաղության և տարածաշրջանային անվտանգության օրակարգերի կարևորությունը:

Հանդիպման ավարտին Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը հայանպաստ գործունեության համար պետական պարգևներ է հանձնել Մարեկ Բենդային և Յիրժի Կոբզային:

Արթուր Հովհաննիսյանը և Մերի Գալստյանը Հանդիպել են նաև Չեխիայի խորհրդարանի Սենատի ԵՄ հարցերով կոմիտեի փոխնախագահ Յիրժի Չունեկի հետ, ներկայացրել են Եվրոպական միության և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների առաջնահերթությունները, ՀՀ ձեռքբերումները և շարունակական ջանքերը ժողովրդավարության և մարդու իրավունքների զարգացման ուղղությամբ, CEPA-ի կիրարկման ընթացքի և այդ ոլորտում Չեխիայի հետ արդեն գործող և նոր համագործակցության հնարավորությունները:

Հայ պատվիրակները հանդիպել են նաև Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Շրջակա միջավայրի հանձնաժողովի  նախագահ Յանա Կրուտակովայի և փոխնախագահ Յիրժի Կոբզայի հետ, քննարկել են երկու խորհրդարանների միջև շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցությունը խորացնելու հնարավորությունները, մասնավորապես ջրային ռեսուրսների, հանքարդյունաբերական թափոնների ռիսկերի կառավարման, կենցաղային թափոնների տեսակավորման և վերամշակման ոլորտներում չեխական փորձի ուսումնասիրության և տեխնիկական աջակցության հնարավորությունները:

Հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն է հայտնել գործընկերների և ոլորտի մասնագետների խմբով այցելել Հայաստան առաջիկայում համագործակցության հստակ ոլորտներ սահմանելուց հետո:

Այցի շրջանակներում Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամները մասնակցել են նաև Չեխիայում ՀՀ դեսպանությունում կազմակերպված ընդունելությանը, որի ընթացքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը պետական պարգևներ է հանձնել ներկա և նախկին մի շարք չեխ խորհրդարանականներին` Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման, համընդհանուր արժեքների պաշտպանության և հայանպաստ գործունեության համար, մասնավորապես Հայոց ցեղասպնության ճանաչման և դատապարտման, ինչպես նաև 44-օրյա պատերազմի ընթացքում հայ ժողովրդին սատարող բանաձևերի համար:

Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը ՀՀ ԱԺ անունից երախտագիտություն է հայտնել չեխ գործընկերներին՝ հայ ժողովրդին կողքին լինելու համար:

Թիվ 1

Recent Posts

Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության 30-ամյակի կապակցությամբ X-ի պաշտոնական միկրոբլոգում գրառում է կատարել: «Միասին մենք…

7 hours ago

Ստրասբուրգում կայացել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են ԱԺ պատգամավորները` կառույցում մեր երկրի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանիգլխավորությամբ:…

8 hours ago

Սիրիան BRICS-ին անդամակցության հայտ է ներկայացրել

Սիրիան ցանկանում է միանալ BRICS-ին և արդեն անդամակցության հայտ է ուղարկել։ Այդ մասին հայտնել է…

9 hours ago

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 4-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի կիբեռտարածության և թվային քաղաքականության…

10 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը

Բաքվից արձագանքել են Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը՝ նշելով, թե իբր Երևանը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը:…

10 hours ago

«Հըզբոլլահի» նոր ղեկավարը սպանվել է․ Al Arabiya

«Հըզբոլլահի» նոր ղեկավար Հաշեմ Սաֆիեդդինը մահացել է Իսրայելի հարվածի հետևանքով, տեղեկացնում է Al Arabiya-ն։ Նշվում…

11 hours ago