

Ռուսաստանը դուրս է գալիս Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունից: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային հարթակում:
Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» -ն։
«Ընդունել ՌԴ ԱԳՆ-ի առաջարկը, որը համաձայնեցվել է գործադիր իշխանության շահագրգիռ դաշնային մարմինների հետ՝ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունից ՌԴ-ի դուրս գալու վերաբերյալ»,- ասվում է փաստաթղթում։
Նշվում է, որ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO) ապրիլի վերջին կասեցրել է Ռուսաստանի անդամակցությունը։ Պատճառը Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունն էր։ Միաժամանակ, կազմակերպությունից ամբողջությամբ դուրս մնալու մասին խոսք չի գնացել՝ համաձայն UNWTO կանոնադրության 34-րդ հոդվածի, անդամակցությունը կարող է վերականգնվել, եթե փոխվի Ռուսաստանի քաղաքականությունը։
Նույն օրը ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է UNWTO-ից դուրս գալու որոշումը։ Նախարարությունը նշել է, որ ԵՄ երկրները փաստացի մենաշնորհել են Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը, այն օգտագործում են իրենց շահերի համար, ինչը Մոսկվան համարում է անօրինական և քաղաքական դրդապատճառներով քայլ՝ ցուցադրական պատժի համար։
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…
Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…