Լրահոս 24/7
13.06.2022

Չեխիայում քննարկվել են ՀՀ սահմանների շուրջ տեղի ունեցող զարգացումները

Չեխիայում քննարկվել են ՀՀ սահմանների շուրջ տեղի ունեցող զարգացումները

ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Չեխիա պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությունը՝ խմբի նախագահ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ 2022թ․ հունիսի 7-9-ը աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում հանդիպումներ է ունեցել Չեխիայի խորհրդարանի մի շարք պատգամավորների հետ՝ քննարկելով տարածաշրջանին, ԼՂ հակամարտությանը և ՀՀ սահմաններին վերաբերող կարևորագույն հարցեր։

Այցի շրջանակներում Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանին և Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանին, որոնց ուղեկցում էր Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը, ընդունեցին Չեխիայի խորհրդարանի Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Ռուժիչկան և Պատգամավորների պալատի փոխնախագահ Օլգա Ռիխտերովան, ապա հայկական պատվիրակությանը հյուրընկալեցին Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Մարեկ Բենդան և խմբի անդամները։

Հայկական պատվիրակությունը նաև հանդիպումներ ունեցավ Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարեկ Ժենիշեկի, Շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ Յանա Կրուտակովայի, Սենատի ԵՄ հարցերով կոմիտեի փոխնախագահ Յիրժի Չունեկի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ և, մասնավորապես, միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացման հեռանկարները, այդ թվում՝ Հայաստանի բարեփոխումների օրակարգը։ Հայկական պատվիրակությունն իր գործընկերներին է ներկայացրել Հայաստանում ու նրա սահմանների շուրջ տեղի ունեցող զարգացումները և հայ ժողովրդի առջև ծառացած մարդասիրական մարտահրավերները, վերահաստատել ՀՀ դիրքորոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ:

Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային հարցերին և ԵՄ-ում Չեխիայի առաջիկա նախագահության առաջնայնություններին։ Շրջակա միջավայրի կոմիտեի հետ հանդիպման ընթացքում հիմնական թեմաներն են եղել հանքարդյունաբերության ոլորտում օրենսդրական և մոնիտորինգային մարտահրավերները, ինչպես նաև ջրի և կեղտաջրերի կառավարման ոլորտները, որոնց շուրջ ձեռք բերվեց միջխորհրդարանական համագործակցությունը շարունակելու մասին պայմանավորվածություն։

Հայկական պատվիրակությունն այցելել է Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոն, որտեղ կենտրոնի գործադիր տնօրեն Ռոստիսլավ Վալվոդայի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի բարեփոխումների օրակարգում քաղաքացիական հասարակության դերակատարությանն առնչվող հարցեր։ Այցի շրջանակներում պատվիրակությունը մասնակցեց ՀՀ դեսպանությունում կազմակերպված ընդունելությանը, նվիրված Հայ-չեխական և Չեխ-հայկական միջխորհրդարանական բարեկամության խմբերի հանդիպմանը և ՀՀ պետական պարգևների հանձնման արարողությանը: 

Այս մասին տեղեկանում ենք Պրահայում ՀՀ դեսպանությունից:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է