

Այսօր Եվրահանձնաժողովը մտադիր է քննարկել Ուկրաինային, ինչպես նաև Վրաստանին ու Մոլդովային Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցը։
Ինչպես հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը երեկ Կիևում նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ ասուլիսում, Ուկրաինայի դիմումի վերաբերյալ որոշումը կկայացվի ոչ ուշ, քան մինչև այս շաբաթվա վերջը։
Սակայն եթե նույնիսկ հարցը դրական լուծվի, դա կլինի միայն առաջին քայլը շատ երկար գործընթացում։ Նախ ԵՄ անդամ բոլոր 27 երկրները պետք է համաձայնություն տան Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն, ինչից հետո սկսվելու են մանրամասն բանակցություններ բարեփոխումների շուրջ, որոնք Կիևը պետք է իրականացնի ԵՄ անդամի բոլոր չափանիշներին համապատասխանելու համար։
Ֆոն դեր Լայենը, ով պատերազմի սկզբից ի վեր երկրորդ անգամ է այցելում Ուկրաինայի մայրաքաղաք, ասել է, որ չնայած վարչական և այլ բարեփոխումների հաջող ընթացքին՝ դեռ շատ բան կա անելու:
Զելենսկին, իր հերթին, ասուլիսի ժամանակ ևս մեկ անգամ հիշեցրել է, որ «Ռուսաստանի նպատակն ամբողջ Եվրոպան է, իսկ Ուկրաինան այդ ագրեսիայի միայն առաջին փուլն է»։
«Այդ իսկ պատճառով, Եվրամիության դրական պատասխանը Ուկրաինայի՝ ԵՄ-ին միանալու դիմումին կարող է նաև դրական պատասխան լինել այն հարցին, թե արդյոք եվրոպական նախագիծն ապագա ունի», – հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…