Լրահոս 24/7

Ն․ Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Գործերի ժամանակավոր հավատարմատարին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության Գործերի ժամանակավոր հավատարմատար, Տարածաշրջանային տնօրենի տեղակալ Վերներ Թութին։

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է աշխատանքային միգրացիայի ոլորտում համագործակցության, ինչպես նաև կանանց տնտեսական զորեղացմանը, Միասնական սոցիալական ծառայության կատարելագործմանը, սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացմանը, սոցիալական ծառայությունների թվային հարթակների ստեղծմանն առնչվող մի շարք հարցեր։

Կարևորելով հայ-շվեյցարական համագործակցության  ամրապնդմանն ուղղված շարունակական ջանքերի ներդնումը՝ նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանում Շվեյցարիայի դեսպանությանը և Շվեյցարիայի Համագործակցության գրասենյակին՝ Հայաստանում իրականացվող առանցքային բարեփոխումներին աջակցելու համար։

Ներկայացնելով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ Նարեկ Մկրտչյանն ընդգծել է Շվեյցարիայի կողմից փորձագիտական աջակցության կարևորությունը՝ տարբեր բնագավառներում արդյունավետ մոդելների մշակման և դրանց շուրջ համատեղ փորձնական ծրագրերի իրականացման համատեքստում։ Այդ փոփոխությունների հիմքում նախարարը շեշտել է կյանքի բոլոր փուլերում մարդկային կապիտալի շարունակական զարգացման միջոցով արժանապատիվ աշխատանքի խթանման սկզբունքը։ 

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նպատակ ունի առավել բարելավել տրամադրվող սոցիալական ծառայությունների որակն ու հասանելիությունը՝ ՏՏ հարթակների և գործիքների կիրառմամբ: Հաշվի առնելով Հայաստանում Շվեյցարիայի Համագործակցության գրասենյակի զգալի ներդրումը Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործում՝ նախարարությունը ուրախ կլինի համագործակցել՝ բոլոր վերոնշյալ ոլորտներում համալիր բարեփոխումներն խթանելու նպատակով»,- նշել է նախարարը։

Վերներ Թութը շնորհակալություն է հայտնել նախարարության կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ համապարփակ տեղեկատվության ներկայացման համար և կարևորել սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության տարբերակների քննարկման հնարավորությունը։ Վերջինս ներկայացրել է իրենց գործունեության վերաբերյալ մի շարք մանրամասներ, խոսել նախատեսվող ծրագրերի մասին։

Անդրադառնալով Շվեյցարիայի Համագործակցության գրասենյակի կողմից սահմանված առաջնահերթություններին՝ Վ․ Թութն ընդգծել է պետական ինստիտուտների հզորացմանը, երկրների տնտեսական զորեղացմանը, ինչպես նաև մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման կարևորությունը։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել քննարկել աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում նորարական ծրագրերի մշակման և ներդրման հնարավորությունները: Մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղել ջանքերը աշխատանքային միգրացիայի և կանանց տնտեսական հզորացմանն ուղղված աշխատանքներում։ 

Թիվ 1

Recent Posts

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

29 minutes ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

1 hour ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

21 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

21 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

21 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

21 hours ago