Առողջապահության նախարարության մասնագիտական խմբի անդամներն այցելել են Սյունիքի
մարզ` պետական բյուջեի շրջանակներում վերակառուցվող Սիսիանի բժշկական կենտրոնի շինհրապարակ, ծանոթացել աշխատանքների ընթացքին։
Շինարարությունն իրականացնող կազմակերպության պատասխանատուներին տրվել են
հանձնարարականներ՝ աշխատանքները որակով և ժամկետներում ավարտելու վերաբերյալ։