

Հունիսի 10-13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 128 դեպք, որից 14-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու՝ 31, անձնական ունեցվածքի գողության՝ 21, ընտանեկան բռնության՝ 13, խարդախության՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, գույքը դիատվորությամբ ոչնչացնելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և ծանր վիրավորանքի՝ 3-ական, կողոպուտի, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, փաստաթղթի կեղծիքի ու անհետաձգելի միջամտության որոշումը դիտավորությամբ չկատարելու՝ 2-ական, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության, ծեծի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու ու ծնողի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 5 անհետ կորած, 16 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 12, խարդախության և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 47 պատահար. 3 մարդ զոհվել է, 88-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…