Լրահոս 24/7

Ծանր վիրավորանքի համար՝ քրեականի փոխարեն՝ քաղաքացիական պատասխանատվություն

Սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգիրքը այլևս պատասխանատվություն չի նախատեսում ծանր վիրավորանքի համար: Այդ անընդունելի երևույթի համար կպահպանվի միայն քաղաքացիական պատասխանատվությունը՝ մինչև 3 միլիոն դրամի չափով:

Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, անդրադառնալով այս որոշմանը, հույս հայտնեց, որ կահավորումը և քրեական գործերի առկայությունը մեզ հնարավորություն կտան ավելի քիչ քանակով հայհոյանք լսել ապագայում:

Հարցադրմանը՝ գործող քրեական գործերը, որոնք այդ հոդվածով էին հարուցված, ի՞նչ ընթացք են ստանալու, պատգամավորն ասաց՝ եթե ապաքրեականացվում է, ապա գործերը կարճվում են:

«Հայհոյանքը դարձել էր քաղաքական խոսույթի մի մաս, ուստի անհրաժեշտ էր միջոցներ ձեռնարկել: Ո՛չ Եվրոպական դատարանը, ո՛չ որևէ միջազգային ստանդարտ չի կարող ընդունել հայհոյանքը որպես խոսքի ազատության անթույլատրելի սահմանափակում։ Ոչ մի միջազգային ճնշում չի եղել, սպասում ենք ՍԴ որոշմանը: Մենք նախագծի քննարկման ժամանակ ասում էինք, որ այն որպես ժամանակավոր միջոց ենք կիրառելու, որպեսզի ատելության խոսքի հետ կապված իրավիճակը շտկվի»,- նշեց Վարդանյանը՝ ընդգծելով, որ օրենքը որոշակի կանխարգելում իրականացրեց վիրավորանքի և ատելության հարցում։

Հարցադրմանը՝ ունե՞ն վիճակագրություն, որն ապացուցում է՝ նախկինում ավելի շատ էր հայհոյանքը, քան հիմա, Վարդանյանն ասաց՝ վիճակագրություն չունեն, սակայն պարզելը հեշտ է:

«Եթե դուք ուսումնասիրեք ձեր շուրջը, հայտարարություններ կարդաք, ելույթներ լսեք, կտեսնեք»,- ասաց նա:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

7 minutes ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

16 minutes ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

28 minutes ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

37 minutes ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

53 minutes ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

1 hour ago