

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ցավակցական է հղել Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ:
Քաղաքապետը գրառմամբ նշել է՝ խոր վշտով է ընդունել ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Ռաֆայել Քոթանջյանի մահվան բոթը:
«Ռաֆայել Քոթանջյանը թատրոնի և կինոյի մեծ վարպետ էր, դերասան, որն իր անզուգական խաղի և միայն իրեն հատուկ հմայքի շնորհիվ սիրված ու ճանաչված էր ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս: Ռաֆայել Քոթանջյանը, լինելով մեծ մտավորական, ազնիվ ու հայրենասեր քաղաքացի, իր կյանքով, մոտեցումներով և կենցաղով յուրատեսակ գույն էր հաղորդում Երևանի կյանքին:
Մենք կկարոտենք այդ գույնը:
Հանգչեք խաղաղությամբ, մաեստրո…»,- ասված է քաղաքապետի գրառման մեջ:
Պաղեստինը դեմ է Իսրայելի մասնակցությանը Խաղաղության խորհրդում: Ավստրիայում Պաղեստինի դեսպան և Վիեննայում գտնվող միջազգային կազմակերպություններում…
Հայաստանն ակնկալում է ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնել Հունաստանի հետ հարաբերությունները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը,…
Արմավիրի մարզում խուզարկություններ են իրականացվում. Radar Armenia-ն տեղեկացավ Ներքին գործերի նախարարությունից։ «ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում հայտնել է, որ հայրենիք…
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ…
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…