Լրահոս 24/7

Շարունակվում է վարչապետի պաշտոնական այցը Կատար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության երկօրյա պաշտոնական այցը Կատարի Պետություն շարունակվում է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության երկօրյա պաշտոնական այցը Կատարի Պետություն շարունակվում է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այցի երկրորդ օրը ևս մի շարք հանդիպումներ են նախատեսված։

Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Կատարի գործարար խորհրդի անդամների հետ, ապա կմեկնի Կատարի Հայր էմիրի՝ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի դիվան։

Այդ ընթացքում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կհանդիպի Կատարի հանրային առողջապահության նախարար Հանան բինթ Մուհամմադ Ալ-Քուարիի հետ, իսկ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Վահրամ Դումանյանը՝ Կատարի բարձրագույն կրթության նախարար Բուսեյնա բինթ Ալի Ալ-Զաբր Ալ-Նուեյմիի հետ։

Վարչապետը կայցելի նաև Կատարի ազգային գրադարան, որտեղ տեղի կունենա «Արաբերեն հաղորդագրություններ Հայաստանից. ժառանգություն՝ մշակութային երկխոսության համար» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման արարողությունը։

Երկրի ղեկավարը կշրջի ազգային, ապա նաև «Ժառանգություն» գրադարաններում, կհանդիպի գրադարանի նախագահ պետական նախարար Համադ բին Աբդուլազիզ Ալ-Քավարիի հետ։ Այստեղից վարչապետը կմեկնի Կատարի ազգային թանգարան, կշրջի ու կծանոթանա կատարական մշակույթին։

Թիվ 1

Recent Posts

Թրամփի այցը Սաուդյան Արաբիա կապված չէ Պուտինի հետ հանդիպման հետ․ Կրեմլ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Սաուդյան Արաբիա կապված չէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված…

11 minutes ago

Ապրիլի 3-7-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում ապրիլի 2-ի ցերեկը, 3-ին օրվա ընթացքում, 5-ին՝ երեկոյան ժամերին, 6-ի գիշերը՝ սպասվում է…

27 minutes ago

ՔՊ-ն ԲԴԽ անդամի 3 թեկնածու է առաջադրել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների առաջադրման մասին։…

33 minutes ago

Գնդակը Հայաստանի դաշտում է. Ալիև

Իլհամ Ալիևը կրկին խոսել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման երկու առանցքային պայմանների մասին, որոնք…

47 minutes ago

ՀՀ-ի և Վիետնամի միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին արագ տեմպերով աճում է. Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով մեր երկրում է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ…

58 minutes ago

Վերջին 3 տարում տնկվել է 20.192 նոր ծառ. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե Երևանում վերջին 3 տարում տնկել ենք 20.192 նոր…

1 hour ago