Լրահոս 24/7

ՀՀ-ի և Վիետնամի միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին արագ տեմպերով աճում է. Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով մեր երկրում է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում ապրիլի 2-ին կայացել է Վիետնամ-Հայաստան կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

Հակոբ Արշակյանը նախ ողջունել է Վիետնամի Ազգային ժողովի նախագահի և նրա գլխավորած ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան: ԱԺ նախագահի տեղակալը հատկանշական է համարել այն հանգամանքը, որ Հայաստանի և Վիետնամի միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին բավականին արագ տեմպերով աճում է՝ փաստելով, որ զգալի չօգտագործված ներուժ կա: Այս համատեքստում նա կարևորել է հատկապես ալկոհոլի, թարմ մրգերի, տարբեր տեսակի գյուղատնտեսական և այլ արտադրանքների արտահանման ու ներմուծման տեմպերի զարգացումը, ապրանքաշրջանառության և ծառայությունների խթանումը, համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության և այլ բնագավառներում:

Հակոբ Արշակյանը գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ ԽՍՀՄ տարիներին, ինչպես նաև Հայաստանի անկախացումից հետո երկու երկրների միջև փոխգործակցության հարուստ փորձ է ձևավորվել, կրթամշակութային, գիտական ոլորտներում կան ավանդույթներ, որոնք անհրաժեշտ է պահպանել ու զարգացնել:

«Բազմահազար վիետնամցի ուսանողներ սովորել են հայկական բուհերում, փոխադարձաբար կրթական, գիտական միջավայրերում եղել է փոխգործակցություն: Այս առումով անհրաժեշտ է նշել, որ կա փոխադարձ ջերմ վերաբերմունք մեր ժողովուրդների միջև, և դա, իհարկե, շատ լավ հիմք կարող է ծառայել նաև տնտեսական կապերի զարգացման համար»,- արձանագրել է Հակոբ Արշակյանը:

ԱԺ փոխնախագահը ողջունել է նման նախաձեռնության շնորհիվ գործարարների միջև երկխոսության հարթակի ստեղծումը և համոզմունք հայտնել, որ տնտեսական զարգացումը կարևոր դեր ունի երկու երկրների ժողովուրդների և պետական մակարդակի հարաբերությունների ընդլայնման հարցում:

Հակոբ Արշակյանի գնահատմամբ բարձրաստիճան այս այցը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի և Վիետնամի միջև թե՛ տնտեսական, թե՛ կրթամշակութային և թե՛ քաղաքական կապերի զարգացմանը: Այս առումով ԱԺ նախագահի տեղակալը վկայակոչել է վերջերս ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության այցը Վիետնամ և համոզմունք հայտնել, որ բարձր մակարդակի փոխայցերը շարունակական բնույթ կկրեն և կծառայեն մեր երկրների ու ժողովորդների միջև հարաբերությունների խթանմանը:

Քննարկմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանը և խոսել երկու երկրների միջև հարաբերությունների ակտիվացման, տնտեսական կապերի ընդլայնման, գործարար շրջանակների համագործակցության և նոր նախաձեռնությունների իրականացման կարևորության մասին: Նա ևս փաստել է, որ մի շարք ոլորտներում կա չօգտագործված ներուժ: Չան Թան Մանի համոզմամբ Հայաստանը կարող է կամուրջ լինել Վիետնամ-ԵԱՏՄ շրջանակում, ինչը փոխադարձ արդյունավետ կարող է լինել:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կառավարության անդամներ, Վիետնամի կառավարության և ԱԺ ներկայացուցիչներ, երկու երկրների գործարարներ: Քննարկվել են երկու պետությունների միջև տնտեսական կապերի ակտիվացման, նոր նախաձեռնությունների իրականացման հեռանկարները:

Թիվ 1

Recent Posts

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

32 minutes ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

1 hour ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

2 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

2 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

2 hours ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

2 hours ago