Լրահոս 24/7

Գնդակը Հայաստանի դաշտում է. Ալիև

Իլհամ Ալիևը կրկին խոսել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման երկու առանցքային պայմանների մասին, որոնք վերաբերվում են սահմանադրությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբին․

«Մեր պայմանները հայտնի են Հայաստանին․ դրանք նոր չեն։ Մենք վաղուց առաջ ենք տանում դրանք։ Սակայն մինչ այժմ մենք Հայաստանից լուրջ պատասխան չենք ստացել։ Նախ, անհրաժեշտ է վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը»,- ասել է Ալիևը։

Ըստ նրա՝ Հայաստանի սահմանադրության մեջ հղում կա Հայաստանի անկախության մասին հռչակագրին, որը սահմանադրության անբաժանելի մասն է․

«Այնտեղ դրույթ կա, որ Ադրբեջանի իրավական, պատմական տարածքը միավորվում է Հայաստանի հետ․ դա բաց տարածքային պահանջ է մեր հանդեպ։ Ուստի, այս դրույթը Հայաստանի սահմանադրությունից հանելը մեր օրինական պահանջն է։ Երբ այս երկու պայմանները բավարարվեն, խաղաղության պայմանագրի ստորագրման համար ոչ մի խոչընդոտ չի լինի։ Ինչպես ասում են՝ գնդակը Հայաստանի կողմն է։ Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել, պետք է ընդունի Ադրբեջանի այս երկու օրինական պայմանները», – ընդգծել է նա:

Թիվ 1

Recent Posts

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

5 minutes ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

24 minutes ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

40 minutes ago

Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…

54 minutes ago

ԵՄ-ն խանգարում է Կիևին զիջումների գնալ կարգավորման հարցում. Զախարովա

Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…

1 hour ago

ՀՀ-Իրան հարաբերությունները շարունակելու են զարգանալ բարեկամական ոգով. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…

2 hours ago