Լրահոս 24/7
14.06.2022

Համահայկական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա Գյումրիում

Համահայկական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա Գյումրիում

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործադիր մարմինը որոշել է հաջորդ Համահայկական խաղերի բացման արարողությունն անցկացնել Գյումրիում։

Տեղի է ունեցել գործադիր մարմնի նիստը՝ նախագահությամբ Համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի, փախնախագահներ Ալբեր Բոյաջյանի (ԱՄՆ), Ստեփան Տեր-Պեդրոսյանի(Լիբանան), Ռոլանդ Շառոյանի (Հայաստան), գործկոմի անդամներ Հերմինե Դուզյանի( Ֆրանսիա), Ավո Թոքատլյանի(Արգենտինա), Եփրեմ Բաղի(Թուրքիա), Վրեժ Շառոյանի (Սիրիա), Շահան Սեմերջյանի (Լիբանան)։ Նիստի ընթացքում քննարկվել են Համահայկական ամառային հերթական խաղերի կազմակերպման ու անցկացման հարցերը։

Որոշվել է.

  1. Համահայկական ամառային 8-րդ խաղերն անցկացնել 2023 թ. օգոստոսին Հայաստանի Հանրապետությունում։
  2. Ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կազմակերպել Գյումրիում։
  3. Ամառային խաղերն անցկացնել Շիրակի և Արագածոտնի մարզերի մի շարք քաղաքներում։
  4. Ամառային 8-րդ խաղերի եզրափակիչ հատվածն ու փակման հանդիսավոր արարողությունն անցկացնել Երևանում։
  5. Առաջարկել համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի քաղաքային մարմիններին ՝ պատվիրակությունների կազմում ընդգրկել նաև հաշմանդամություն ունեցող հայազգի մարզիկներին։
  6. Համահայկական խաղերի գործադիր մարմնի հաջորդ նիստում քննարկել պարօլիմպիկ խաղերի կազմակերպման հարցը։
  7. Լիազորել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին՝ ՀՀ կառավարության հետ քննարկել ամառային 8-րդ խաղերի անցկացման կազմակերպչական հարցերը։
  8. Գործադիր մարմնի քննարկմանը և հավանությանը ներկայացնել նաև Համահայկական ձմեռային 2-րդ խաղերը 2024 թվականի փետրվարին Ծաղկաձորում անցկացնելու հնարավորությունը։
  9. Վերոհիշյալ առաջարկներն ուղարկել գործադիր մարմնի անդամների հաստատմանը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է