«Շաբաթներ առաջ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հարցազրույց էր տվել այն մասին, թե իբր իր օրոք հայտնաբերվել ու արտերկրից Հայաստան էր բերվել հայտնի (Վանեցյան-Խաչատրյան հեռախոսազանգերի) գաղտնալսման կազմակերպիչը, բայց հետո ազատ էր արձակվել՝ ապօրինի միջամտությամբ:
Բնականաբար, իրավապահներին խնդրել էինք քննել այդ դեպքը և պարզել քրեական գործին՝ Վանեցյանի ասած ապօրինի միջամտության հանգամանքները: Քիչ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեից ստացա գրություն, որից իմանում ենք, որ Վանեցյանը հրաժարվել է իրավապահներին բացատրություն տալ իր ասածի մասին:
Եզրահանգումները թողնում եմ ընթերցողին»,- գրել է ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը














