Լրահոս 24/7
14.06.2022

Քաղաքացիները մեզ ճնշում են, ասում են` փողոցները բացեք. Ա․ Խաչատրյան

Քաղաքացիները մեզ ճնշում են, ասում են` փողոցները բացեք. Ա․ Խաչատրյան

«Ակցիաները պետք է լինեն արտոնված և չպետք է վերածվեն զանգվածային անկարգությունների: Իշխանությունները քաղաքացիների կողմից մեծ ճնշման տակ են, պահանջում են, որ երթևեկությունը կարգավորվի և քաղաքացիներն անհարմարություններ չկրեն: Զանգելով և ցանկացած հանդիպման ու շփման ժամանակ քաղաքացիներն ասում են՝ բացե՛ք փողոցները, Երևանի երթևեկությունը վերականգնե՛ք»:

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին այս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ չբացառելով, որ ցուցարարների վրանները հավաքելու որոշում կկայացվի:

Պատգամավորը ոստիկանության գործողությունները իրավաչափ է որակում, անգամ, ըստ նրա, սահմանված չափից ավելի հանդուրժող են: Անդրադառնալով հունիսի 3-ին Դեմիրճյան- Պռոշյան փողոցների խաչմերուկում ցուցարարների և ոստիկանության միջեւ տեղի ունեցած բախումներին, նա նշեց, որ դա ամենաթեթև հատուկ միջոցներից էր, որ կարող էր այդ պահին կիրառվել:

«Բայց ոստիկանության գործողություններին գնահատական տալու համար եկեք հետ գնանք 1,5 ամիս առաջ, ոստիկանությունն  արդեն 1,5 ամիս է օրուգիշեր ծանրաբեռնված ռեժիմով հասարակական կարգն է ապահովում և որևէ անգամ հատուկ միջոց չի կիրառել, անգամ հատուկ պաշտպանական միջոց չի կիրառվել՝ սաղավարտ, ռետինե մահակ և այլն:

Բայց, երբ մենք տեսանք, որ ոստիկանության այդ գործողությունները բերում են այն արդյունքին, որ զանգվածային անկարգություններ են տեղի ունենում, այսինքն ոստիկանության գործողությունները չեն նախականխել զանգվածային անկարգությունները, հետևաբար ոստիկանությունը պետք է իր մարտավարությունը կոշտացնի, ինչն էլ արել է: Թեև այդքան էլ կոշտ չի եղել, ոստիկաններն ավելի շատ տուժեցին այդ ամենից: Կրկնում եմ՝ ոստիկանությունը գործել է պրոֆեսիոնալ և հանդուրժողական, գուցե ավելորդ հանդուրժողական»,-ասաց նա:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է