

Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հույները հայերիս նման իրենց պատմական հիշողությունը մարմնավորում են և մեծ հայրենիքի կարոտը առնում են ` տեղանուններին տալով Փոքր Ասիայի նախկին հունական բնակավայրերի անունները` Nea Efesos, Nea Trapezounta, Neokesaria և այլն։
Եվս մեկ ընդհանրություն է արդիական. անկախ նրանից, թե ինչ փառահեղ անցյալ ունես դու, ինչպիսի պատմական նվաճումներ են եռման կետի հասցնում արյունդ հայրենասիրական պոռթկումների ընթացքում, որ ծառերի ճյուղերին էին մագլցում մնացած ցեղերը, երբ նախնիներդ համամարդկային մշակույթ ու միտք էին կերտում, ՄԵԿ Է, անցյալդ բազմոց չէ, որին առոք֊փառոք կարող ես նստել ու մտածել, որ ամբողջ աշխարհը քեզ պարտական է։ Սոկրատեսն ու Շնորհալին, Մակեդոնացին ու Մամիկոնյանը այսօր մեր փոխարեն չեն ապրելու ու մեր ապագան չեն կերտելու։
Ուստի ժամանակակից հայրենասիրությունը ոչ միայն անցյալդ ճանաչելու, այն պահպանելու և նրանով հպարտանալու ունակությունն է, այլ այդքանով հանդերձ` սովորելու, աշխատելու, դժվարություններ հաղթահարելու ու հավատալու պարտավորություն։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…
Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…
Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…