Լրահոս 24/7

Զուրաբիշվիլին կոչ է արել ցույց անցկացնել ի աջակցություն եվրաինտեգրման

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հանրությանը կոչ է արել միավորվել և հունիսի 16-ին մայրաքաղաք Թբիլիսիի Ռիկեի հրապարակում անցկացնել ցույց, որով կընդգծվի եվրոպական ինտեգրման ճանապարհով առաջ շարժվելու վճռականությունը:

«Մենք պարտավոր ենք մի կողմ դնել բոլոր տեսակի տարաձայնությունները, հակադիր կարգախոսները և առճակատումը: Խնդրում եմ Եվրամիության դեսպանին և մյուս դեսպաններին միանալ մեր ակցիային, որը կանցնի առանց բարձրախոսների», – ասել է Զուրաբիշվիլին:

Նրա համոզմամբ՝ այսօրինակ ակցիան պարտադիր է Վրաստանին Եվրամիության անդամի թեկնածության կարգավիճակ շնորհելու հարցով Բրյուսելում կայանալիք քննարկումներից առաջ:

Վրաստանի նախագահն ասել է նաև, թե անցած շաբաթավերջին Բրյուսել կատարած իր վերջին այցը բավական բարդ է անցել:

«Բրյուսելում ինձ ներկայացվել է, այսպես ասենք, «Վրաստանի ձախողման գործը», որով Ուկրաինայի և Մոլդովայի հետ Եվրամիությանն անդամակցելու եռյակում առաջատար համարվող Վրաստանը մեկ տարում նահանջել և վերջին տեղում է հայտնվել», – նշել է Զուրաբիշվիլին:

Նա քննադատել է կառավարության և «Վրացական երազանք» իշխող կուսակցության գործելակերպը և ասել, թե իշխանությունը շատ սխալներ է գործել եվրաինտեգրման ճանապարհին: Միաժամանակ, Զուրաբիշվիլին ասել է, թե «ընդդիմությունն էլ, իր հերթին, միայն հանուն սեփական նպատակների է գործել»:

Վրաստանի նախագահը քննադատել է կառավարության դիրքորոշումը բարեկամական Ուկրաինայի նկատմամբ:

«Մեր ավանդույթներով՝ եթե մարդը կամ երկիրը պատերազմի մեջ են, նրա հանդեպ պետք է հանդուրժողական լինել, այլ ոչ թե, ինչպես այս դեպքում եղավ, ներքաշվել ինչ-որ անիմաստ բանավեճի մեջ: Մեր գործընկերների համար անհասկանալի է նաև մեր քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցում: Մի կողմից՝ մենք միացել ենք միջազգային պատժամիջոցներին, այդ թվում՝ ամենակարևորը հանդիսացող ֆինանսական հատվածում, մյուս կողմից՝ մենք հայտարարում ենք, թե սանկցիաներ չենք ընդունում», – ասել է Զուրաբիշվիլին:

Նրա խոսքով՝ արևմտյան գործընկերներից և ոչ մեկը Վրաստանին չի հորդորել Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացել, սակայն այդ թեման հաճախ է արծարծվում ներկայիս կառավարության և իշխող կուսակցության լիդերների կողմից: Դա, ըստ Զուրաբիշվիլիի, արվում է բնակչությունը ճնշման տակ պահելու համար:

«Չեմ ուզում ինքս ներքաշվել բանավեճերի մեջ: Ոչ մի «երկրորդ ճակատ» չի լինի Վրաստանում, մենք մեր բնակիչների հարցերը կլուծենք խաղաղ ճանապարհով»,- ասել է նախագահը՝ նկատի ունենալով անջատական Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրը:

Զուրաբիշվիլին միաժամանակ հույս է հայտնել, որ չնայած այս բարդ իրավիճակին՝ Վրաստանը դեռ ունի Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հնարավորություն:

Աղբյուրը՝ Azatutyun.am:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

16 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

16 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

17 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

17 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

17 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

17 hours ago