

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ այսօրվա նիստում հայտնել է, որ նախարարությունը 2021 թվականին իրականացրել է 22 ծրագիր և 160 միջոցառում, որոնց համար ծախսել է 243․8 միլիարդ դրամ։ Կատարողականը կազմել է 94․5 տոկոս։
«Ծախսային մասը կազմել է 201․4 միլիարդ դրամ։ Այս թիվը 23 միլիարդ 100 միլիոն դրամով ավելի է, քան 2020 թվականին էր»,- ասաց Սանոսյանը։
Խոսելով համայնքների միավորման բարեփոխումների մասին՝ Սանոսյանը նշեց, որ 2021 թվականին 441 բնակավայր միավորվեց 38 համայնքային փնջերում։
«Վերլուծությունները ցույց են տալիս, որ միավորման, խոշորացման գործընթացն իր դրական էֆեկտները սկսում է տալ, և դրանք շատ տեսանելի են»,- ասաց Սանոսյանը՝ թվարկելով ծախսերի կրճատման, ծրագրերի իրականացման արդյունավետության հետ կապված հարցերը։
Սանոսյանն անդրադարձավ նաև սուբվենցիոն ծրագրերին։ Նա նշեց, որ դրանք ակտիվ կերպով ընթանում են։
«2021 թվականին իրականացվել, ավարտվել է 605 սուբվենցիոն ծրագիր, ընդհանուր գումարը՝ 24․3 միլիարդ դրամ։ Կառավարության մասնակցությունը 13․6 միլիարդ դրամ է»,- ասաց նա։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…