Լրահոս 24/7
15.06.2022

FlyOne ARMENIA-ն լինելու է ազգային ամենասիրված բրենդներից մեկը. Ա․ Անանյան

FlyOne ARMENIA-ն լինելու է ազգային ամենասիրված բրենդներից մեկը. Ա․ Անանյան

Հայկական քաղավիացիայի, ընկերության զարգացման, հեռանկարների մասին Araratnews.am-ը զրուցել է  Flyone Armenia  ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանի հետ:

– Հայկական ավիացիայի համար ինչպիսի՞ հեռանկարներ եք տեսնում, և այդ համատեքստում ինչպե՞ս եք գնահատում FlyOne ARMENIA-ի գործունեությունը:

– FlyOne ARMENIA ընկերության առաջնահերթությունն էր՝ հիմնադրել ուժեղ, արագ ու դինամիկ զարգացող ազգային ավիաընկերություն:  Երբ 2021 թվականին հիմադրվեց FlyOne ARMENIA ավիաընկերությունը, այդ որոշումը բարդ ու համարձակ էր թվում: Սակայն իրականությունը շատ արագ փոփոխվում է, և մեր ավիաընկերության թե´ աշխատանքների մեկնարկը, թե´  բուռն զարգացումները եկան ապացուցելու հակառակը, որ հայկական ավիացիայի համար կան մեծ հեռանկարներ: Լինելով ազգային ավիաընկերություն՝ մենք անելու ենք ամեն ինչ` այդ խորապատկերում լավագույնս զարգանալու համար, ինչից ամենամեծ օգուտը ունենալու են թե´ մեր ուղևորները, թե´ Հայաստան այցելող զբոսաշրջիկները, թե´ պետությունը:  

– Այս ընթացքում ի՞նչ հաջողությունների է հասել  FlyOne ARMENIA ընկերությունը, մրցակցությունը կարո՞ղ է օգնել ոլորտի զարգացմանը:

– Իր գոյության սեղմ ժամանակահատվածում ընկերությունը իր ուրույն տեղը կարողացավ ունենալ ավիացիոն քարտեզի վրա: Այսօր արդեն 100 հազար ուղևոր ենք տեղափոխել: Չնայած առկա մարտահրավերներին՝ մենք անում ենք հնարավորը, որ FlyOne ARMENIA ավիաընկերության անվան հետ ասոցացվի կայունությունը, ճշտապահությունը: Մենք շուկայում գործող բոլոր ընկերությունների հետ առողջ մրցակցության մեջ ենք՝ որակյալ, լավագույն ծառայություններ մատուցելու առումով, և դա վերաբերում է ոչ միայն հայկական, այլ նաև միջազգային փոխադրողներին: Ինչպես արդեն նշեցի՝ մեր  բոլոր գործողությունները միտված են լինելու առաջատար ազգային ավիացիոն ընկերություն դառնալուն: Այսօր մեր ավիաընկերությունը իրականացնում է չվերթներ  Մոսկվա, Սոչի, Թբիլիսի Ստամբուլ, Լիոն, Փարիզ ուղղություններով: Կարգավորվել է Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթների իրականացման խնդիրը, իսկ հունիսի 16-ին կմեկնարկեն FlyOne ARMENIA-ի` դեպի Բեյրութ ուղիղ չվերթները, ընդ որում ամռանը նախատեսում ենք չվերթների թիվն ավելացնել: Այս փուլում շահագործում ենք երեք օդանավ և հավակնում ենք «ծածկել» ամենալայն աշխարհագրությունը՝ Երևանից դեպի այլ քաղաքաներ։ Ի դեպ,  խոսքը ոչ թե հեռու, այլ` տեսանելի ապագայի մասին է:

– Լոուքոսթի վերաբերյալ հակասական մոտեցումներ կան, և որն է այս հարցում Ձեր դիրքորոշումը:

– Մեր ավիաընկերության մոդելը փոքր-ինչ այլ է, այն հաճախ անվանում են հիբրիդային: Մեր ծառայությունների մի մասը համապատասխանում է ավանդական ավիաընկերությունների չափանիշներին, մյուս մասը՝ լոուքոսթի, դրա համար մենք ենթադրում ենք, որ հիբրիդային տեսակի ենք: FlyOne ARMENIA-ի փիլիսոփայությունն այն է, որ յուրաքանչյուր ուղևոր կարողանա ստանալ ծառայությունների մի այնպիսի քանակ, որի համար պատրաստ է վճարել: Մեզնից յուրաքանչյուրը հաճախ ականատես է եղել իրավիճակի, երբ, օրինակ, մեկ փոքրիկ ճամպրուկով ճամփորդող ուսանողը կամ լրագրողը ստիպված է եղել ավիատոմսի համար վճարել այնքան, որքան, օրինակ, մի քանի ճամպրուկներով ճամփորդության մեկնող այլ ուղևոր: Մենք կարծում ենք, որ չպետք է մեր մի ուղևորին սուբսիդավորել մյուսի հաշվին։  FlyOne ARMENIA-ի ծառայություններից օգտվողները պետք է ունենան այդ ընտրության ազատությունը: Բնականաբար, մարդը, ով պատրաստ է ավելի շատ վճարել, ստանում է ավելի շատ, սակայն  մեզ համար միակ անսակարկելի բանը՝ ավիացիոն և թռիչքային անվտանգությունն է: Հետեւաբար անելու ենք հնարավորը, որ ուղևորների ավիացիոն տեղեկացվածության մակարդակը բարձրանա, և արդեն դրական զարգացում ենք տեսնում:

–Ինչ նպատակներ, հավակնություններ ունեք առաջիկայում:

-Հայաստանը պարզապես դատապարտված է ունենալ լավ ավիացիոն հեռնակարներ, որովհետև թե´ աշխարհաքաղաքական, թե´ աշխարհագրական, թե´ տնտեսական հանգամանքներով պայմանավորված այլ ելք չունենք, և FlyOne ARMENIA ընկերությունը դատապարտված է դառնալու առաջատար ավիացիա ներկայացնող առաջին կազմակերպությունը: Մենք  ամենաշատ ուղղությունները սպասարկող հայկական ավիաընկերություն ենք և նախատեսում ենք մնալ այդպիսին։ Ինչպես գիտեք` հենց ընդգրկման և ուղևորների թվի հարաբերակցությամբ են ավիացիոն ընկերությունները դառնում իսկապես ազգային։ FlyOne ARMENIA-ն լինելու է մեր պետության ամենասիրված բրենդներից և այցեքարտեից մեկը, ինչին մենք վերաբերվում ենք մեծագույն պատասխանատվությամբ:

– Երկար տարիներ  նշվում էր, որ Հայաստանին ազգային փոխադրող է պետք, և դա անվտանգության հարց է` հաշվի առնելով նաև պատերազմի վտանգը։ Կարո՞ղ ենք ասել, որ մենք դասեր ենք քաղել և նորովի ենք փորձում մեր նպատակները իրականացնել:

– Հարցը իր մեջ պարունակում է քաղաքական գնահատականներ, բայց մեզ նման պետություններում պետք է ունենալ մրցունակ ավիափոխադրողներ, և մենք՝ որպես մասնավոր ընկերություն, վերջին շրջանի այդպիսի փորձերից մեկն ենք անում: Մեր պետությունը  դեպի ծով ելք չունեցող երկիր է, հետեւաբար, անվտանգության առումով, Հայաստանում ավիացիայի զարգացումը ունի առանցքային և անկյունաքարային նշանակություն:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է