

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ «Դիմադրության» շարժման՝ Ֆրանսիայի հրապարակից վրանները հավաքելու որոշմանը։
«Կարծում եմ, որ ընդդիմությունը ճիշտ գնահատեց ստեղծված իրավիճակը և ճանապարհը բացեցին՝ խոչընդոտներ չառաջացնելու մեր քաղաքացիների համար»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քոչարյանը։
Քոչարյանի խոսքով՝ իշխող խմբակցությունը պատրաստ է ցանկացած հարց քննարկել Ազգային ժողովում, քանի որ Հայաստանին համերաշխություն է պետք։
«Բնականաբար, իրենք պետք է իրենց այդ որոշումը արձանագրեին հաղթանակով և պետք է տեսնեին, որ եթե իրենք չլինեին, Հայաստանի Հանրապետությունը ոչնչացված պետք է լիներ։ Դա այդպես չէ: Մենք էլ ասում ենք, որ Հայաստանին համերաշխություն է պետք, և համերաշխության հարթակն Ազգային ժողովն է։ Ինչո՞ւ են փախել Ազգային ժողովից, ինչո՞ւ չեն վերադառնում։ Ես բազմիցս ասել եմ, որ իշխանությանը պետք է ընդդիմություն, և, եթե ընդդիմությունն ակնկալիք ունի ապագայում դառնալ իշխանություն, պետք է շարժվի Սահմանադրության պահանջներով»,- ասաց Քոչարյանը։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…