Լրահոս 24/7

Գյումրիում տրանսպորտային համակարգը կարդիականացվի

Գյումրիում տրանսպորտային համակարգը շուտով կարդիականացվի։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման վստահություն է հայտնում Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը:

Դեռ նախորդ տարի սուբվենցիոն ծրագրով է համայնքը 65 նոր տրանսպորտային միջոց ձեռք բերել, սակայն պատասխանատուների՝ մայիսի վերջ հունիսի սկիզբ նոր երթուղային ցանցի գործարկման խոստումը դեռ չի կատարվել:

«Կանգնած մեքենաները լուրջ ծախսեր չեն պահանջում, նախ դրանք երաշխիքային ժամկետում են: Տեխզննում են անցել և 2022-ի համար խնդիրներ չունեն»,- նկատում է համայնքապետը:

Նոր միկրոավտոբուսների արագ շահագործումը դեռ չի հաջողվում տարբեր պատճառներով՝ և՛ ավտոպարկի շինարարությունը դեռ ավարտին չի հասել, և՛ մեքենաների հետ կապված որոշ հարցեր են մնացել կարգավորելու:

Դրանից զատ՝ ձևավորվել է «Գյումրի ավտոբուս» ՓԲԸ-ն, որը կազմավորման փուլում է և աշխատանքի է հրավիրում փորձառու վարորդների՝ D կարգի վարորդական վկայականով, մեխանիկների՝ համապատասխան փորձով և որակավորմամբ, ավտոէլեկտրիկների, ենթակարգավարների, ավտոլվացողների, բուժակների և հաշվապահի:

«Ուզում ենք բոլոր խնդիրները լուծած դուրս գալ երթուղի: Վարորդները կոկիկ լինեն, ուղևորների հետ խնդիրներ չունենան, հեռախոսով չխոսեն, չծխեն: Վերահսկելու ենք, որ նախկին խնդիրները չլինեն»,- ընդգծում է Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի տրանսպորտի բաժնի առաջատար մասնագետ Արամ Սարուխանյանը:

Գյումրու նոր երթուղային ցանցի շահագործման համար ձեռք բերված մեքենաներում 16 մլն 285 հազար դրամի շրջանակներում արդեն տեղադրված են տեսահսկող և մետաղադրամ ընդունող սարքերը: Վարորդները գումարի հետ գործ չեն ունենալու, քաղաքացին միկրոավտոբուս է բարձրանալու՝ իր մոտ ունենալով 100 դրամանոց մետաղադրամ, որը ոչ թե վարորդին է փոխանցելու, այլ գցելու է սարքի մեջ:

Առկա խմբաքանակով, սակայն, հնարավոր չի լինի Գյումրու երթուղային ամբողջ ծանրաբեռնվածությունը կարգավորել: Նորմալ աշխատանքի համար ևս 20 միկրոավտոբուս է պետք: Սարուխանյանն ասում է՝ այս պահին քննարկում են՝ ֆինանսական ինչ միջոցներով է հնարավոր այդ հարցի լուծումը:

Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանն էլ այդ 20-ից բացի՝ 5 այլ փոխադրամիջոցի ձեռք բերման մտադրության մասին է տեղեկացնում:

«Կայուն կանաչ զարգացման ծրագրի շրջանակներում 5 էլեկտրոավտոբուս ենք ստանալու, մեկ այլ ծրագրով էլ էլեկտրոավտոբուս կստանանք, որ կարողանանք ցանցը հագեցած դարձնել»: Այդ կերպ կլինի 85 մեքենա, և դա բավարար է Գյումրիում երթուղային ցանցի շահագործման համար: Դրանք 7 երթուղի կսպասարկեն, կունենան հստակ ժամանակացույց»,- վստահ է պատասխանատուն:

Ներկա պահին, ըստ Սարուխանյանի, Գյումրին 87 տրանսպորտային միջոց է սպասարկում, անկախ խնդիրներից, ըստ նրա, սպասարկումը նորմալ է: Իսկ այն, որ երեկոյան ժամերին հատկապես կան երթուղայիններ, որոնք ընդհանրապես չեն աշխատում, Սարուխանյանը նորմալ է համարում, սակայն հստակեցնում է՝ ոչ թե չկան, այլ դրանց թիվն է պակասում:

Հարկ է նկատել, որ, օրինակ, Մսիկ կոմբինատ թաղամասը սպասարկող թիվ 14 համարի երթուղայինն աշխատանքը լավագույն դեպքում ավարտում է ժամը 18:00-ին, թիվ 12-ն աշխատում է մի փոքր ավելի երկար, ըստ գյումրեցիների՝ մինչև 19:00, շաբաթ-կիրակի օրերին՝ մինչև 18:00-ն:

«Դե էդ ժամերին մարդկանց թիվն էլ է նվազում: 1-2 քաղաքացու համար ամբողջ երթուղին սպասարկելը մի քիչ ոչ ձեռնտու է»,- ասում է համայնքապետարանի պատասխանատուն:

Նոր երթուղայինների պարագայում սպասարկումը նախատեսվում է մինչև 21:00 կամ մի փոքր ավելի: Երթուղային 9 ցանցի փոխարեն նորերը կսպասարկեն 7-ը: Երբ ամեն ինչ կհստակեցվի, ժամն ու գրաֆիկն էլ հայտնի կդառնան: Սարուխանյանը չի կարծում, որ երկար աշխատանքի պարագայում, օրինակ, մինչև 24:00-ն կլինեն քաղաքացիներ, որոնք կօգտվեն երթուղայիններից: «Ուղղակի դատարկ երթևեկելու են»,- ասում է նա:

85 մեքենայի հաշվարկով նվազագույնը 160 վարորդ կաշխատի Գյումրիում: Նրանք երթուղի են դուրս գալու հերթափոխով, յուրաքանչյուրը՝ 200.000 դրամ աշխատավարձով: Թվի մեջ, ըստ պատասխանատուի, ներառնված են բոլոր հարկերը:

Նաեւ վստահեցնում են՝ կլինի հանրային փոխադրամիջոց հաշմանդամություն ունեցողների, մասնավորապես՝ սայլակով, քայլակով կամ հենակով տեղաշարժվողների համար:

Թիվ 1

Recent Posts

Ներկայումս Հայաստանը կարևորագույն օրենսդրական բարեփոխումների իրականացման փուլում է. ՄՊՀ նախագահ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Վաշինգտոնում ընթացող Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանցի…

11 hours ago

Մարզադահլիճն այսուհետև ունի ռետինե հատակի ծածկ

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի աջակցությամբ Գյումրու օլիմպիական հերթափոխի քոլեջի բռնցքամարտի մարզադահլիճն այսուհետև ունի…

11 hours ago

Ձգտում ենք տարածաշրջանը ռազմական գործողությունների թատերաբեմից վերածել խաղաղության խաչմերուկի

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Դուբլինում ընթացող Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ…

12 hours ago

Միրզոյանը և Դյուսեյը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Հոկտեմբերի 3-ին Փարիզում՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է…

12 hours ago

Գազը պայթել է, հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 3-ին, ժամը 12:15-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ…

13 hours ago

Վարչապետը Մակրոնին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքները

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները…

13 hours ago