Լրահոս 24/7
15.06.2022

ԵՊՀ-ում հանդիսավոր արարողությամբ դիպլոմներ հանձնվեցին գիտական աստիճան ստացած շրջանավարտներին

ԵՊՀ-ում հանդիսավոր արարողությամբ դիպլոմներ հանձնվեցին գիտական աստիճան ստացած շրջանավարտներին

Երևանի պետական համալսարանի գիտական աստիճան ստացած մի խումբ շրջանավարտների հունիսի 15-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ավարտական դիպլոմներ տրվեցին: Դիպլոմները հանձնեցին ՀՀ պաշտպանության նախարար, ԵՊՀ  հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանն ու ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:

Հանդիսավոր արարողությանը Հովհաննես Հովհաննիսյանը, դիմելով շրջանավարտներին, ասաց, որ նրանց  պետք է  համակի հպարտության զգացումը, քանի որ կրթական ու գիտական փառավոր պատմություն ունեցող Մայր բուհում անցկացրած տարիները եղել են ոչ միայն մասնագիտություն ստանալու, այլև ինտելեկտուալ բացահայտումների, անթիվ ձեռքբերումների, անմնացորդ նվիրումի և որպես քաղաքացի լիարժեք ձևավորվելու ժամանակաշրջան:

«Ձեր գործունեությամբ դուք պետք է նպաստեք ավելի արդար, կիրթ հասարակություն, առավել հզոր ու բարեկեցիկ երկիր ձևավորելու գործին: Պետք է միշտ հիշել, որ մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ են գիտելիք, հմտություն, երևակայություն և ստեղծագործականություն»,-շեշտեց ռեկտորը և հավելեց՝ գիտության  ոլորտի ֆինանսավորման նշանակալի ավելացման կառավարության որոշումը, ԵՊՀ-ում իրականացված բարեփոխումներն ու նոր ծրագրերը վկայում են, որ մեր երկրում գիտությամբ զբաղվելը պատվաբեր է:

Նա շեշտեց, որ ապագայի կերտման ճանապարհին ԵՊՀ-ն շրջանավարտների գործընկերն ու աջակիցն է լինելու:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն էլ նշեց, որ պետք է  երախտապարտ լինել նրանց, ովքեր հիմնադրել են ԵՊՀ-ն 103 տարի առաջ, այն սերունդներին, որոնք ներդրում ունեն համալսարանի կայացման, զարգացման ու միջազգային ճանաչման գործում: «Վստահ եղեք, որ կրթությունն է ամենակարևոր ոլորտը: Բոլոր խնդիրների լուծման բանալին թաքնված է ճիշտ կրթության մեջ, որն սկսվում է մանկապարտեզից, իսկ դուք երկրի մտավոր, ինտելեկտուալ ու լայն իմաստով անվտանգության երաշխավորներն եք»,-ասաց  նախարարը:

Շրջանավարտներին շնորհավորելու էր եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ ԵՊՀ-ն ավարտելը շատ կարևոր իրադարձություն է յուրաքանչյուր ուսանողի կյանքում: «Ցանկանում եմ հիշեցնել, որ Հայաստանի՝ մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարության մեջ մենք խնդիր ենք  առաջադրել, որ առնվազն երեք հայաստանյան բուհ պետք է տեղ գտնի բուհերի միջազգային վարկանիշի առաջին 200 հորիզոնականում: ԵՊՀ-ն այդ ցուցանիշի ապահովման հավակնորդներից է: Կրթությունը և կրթության ոլորտի բարեփոխումները ամենառազմավարական լուծումն են, որ պետք է զարգացնի Հայաստանի կառավարությունը: Կարևոր է, որ նմանատիպ միջոցառումները ոչ միայն օգտագործենք միմյանց շնորհավորելու, այլև մեր առաջիկա անելիքները ճշգրտելու, օրակարգի իրականացման համար եռանդով տոգորվելու համար»,-շեշտեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի հուշամեդալներ և շնորհակալագրեր հանձնեց  ԵՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի մի խումբ ներկայացուցիչների՝ ևս մեկ անգամ շնորհավորելով թե՛ շրջանավարտներին, թե՛ դասախոսներին:

Բուհի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն էլ ասաց, որ միջոցառման պատվավոր հյուրն է հայազգի անվանի գիտնական, Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը։ Ռեկտորը հայտարարեց, որ ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ՝ Փաթափությանին  տրվում է ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում:

Փաթափությանը խոստովանեց, որ շատ շոյված է նման վերաբերմունքից ու ընդունելությունից: Նա ասաց, որ իր համար մեծ պատիվ է Հայաստան վերադառնալը, երկիր, որը մեծ հոգի ունի: «Եթե 18 տարեկանում, երբ ես մեկնեցի ԱՄՆ, ինձ ասեին, որ  կարժանանամ Նոբելյան մրցանակի և կկանգնեմ այստեղ, կկարծեի, որ  կատակում են»,-ասաց նա:

Փաթափությանի խոսքով՝ հաջողության հասնելու կարևոր գրավականներից են կրթությունը, քրտնաջան աշխատանքը, նվիրված ուսուցիչներն ու դասախոսները: Նրա կարծիքով՝ պետք է հավատալ ուժերին, զբաղվել սիրած աշխատանքով ու նվիրվել դրան:

Երեկոն եզրափակվեց համերգային ծրագրով: Մշակութային համարներով հանդես եկան սիրված ու ճանաչված մշակութային գործիչներ, որոնց թվում՝ Տիգրան Մանսուրյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան), Գոռ Սուջյանը, Ջուլիանա Գրիգորյանը, Ռուսլան Էլյազյանը, դիրիժոր Հարություն Արզումանյանը։

Աղբյուրը՝ Արմենպրեսի

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է