Լրահոս 24/7
16.06.2022

Կառավարության միջոցներով այս տարի Շիրակի մարզում նախատեսված է 44 մլրդ 376 մլն դրամի կապիտալ շինարարություն  

Կառավարության միջոցներով այս տարի Շիրակի մարզում նախատեսված է 44 մլրդ 376 մլն դրամի կապիտալ շինարարություն  

Շիրակի մարզպետարանում տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզի խորհրդի նիստը մեկնարկել է պետական խորհրդանիշների օրվա առթիվ շնորհավորանքով ու հորդորել համայնքների ղեկավարներին առանձնահատուկ ուշադրություն դարձնել վարչական շենքերի վրա պետական խորհրդանիշների, մասնավորապես, դրոշի պատշաճ տեսքով պահպանելուն, այնուհետև անդրադարձել կառավարության միջոցներով մարզում իրականացվելիք կապիտալ շինարարությանը՝ նշելով, որ 2022-ին ատարվելու է շուրջ 44 մլրդ 376 մլն դրամի աշխատանք, որը 4 մլրդ-ով ավելի է նախորդ տարվա համեմատ և վստահեցրել, որ կառավարության տրամադրած ամենափոքր գումարը պետք է նպատակային ծախսվի:

«Յուրաքանչյուր ծրագիր, ցանկացած գումար, որն ուղղվում է պետական բյուջեից, պետք է խիստ վերահսկողության արժանանա։ Երկու խնդրով Շիրակի մարզպետարանը սուբվենցիոն ծրագրերի դիտարկումը ուշադրության է արժանացրել, մեկը խոշորացված Ամասիա համայնքում է՝ նախկին Արփի համայնքում, որը իրավապահ մարմինների տիրույթում է, մյուսը Սարատակ համայնքում բնակիչներից դժգոհություն ենք ստացել։

Այլ կարևոր խնդիր ևս մեր ուշադրության կենտրոնում է, խոսքը գյուղական համայնքների բնակարանաշինական աշխատանքների մասին է. պետական բնակարանաշինական ծրագիրը մարզպետարանը դիտարկել է ոչ բավարար, և առաջ են եկել որոշակի ֆինանսական խնդիրներ՝ չհիմնավորված ծախսերի տեսքով, գործն ուղարկվել է գլխավոր դատախազություն և առաջիկայում քրեական գործ հարուցելու մասին կխոսենք։

Անկախ նրանից՝ գումարները հատկացվել են պետական, թե համայնքային բյուջեից, քաղաքացին պետք է արդյունքը տեսնի, և յուրաքանչյուր խախտում պետք է ստանա արժանի գնահատական»,- նշել է Շիրակի մարզպետը, որից հետո անդրադարձ է կատարվել օրակարգային առաջին հարցին՝ համայնքների բյուջեների սեփական եկամուտների 2022-ի 5 ամիսների կատարմանը։

Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանի տեղեկացմամբ, հունիսի 1-ի դրությամբ սեփական եկամուտները կատարվել է 81 %-ով, հարկատեսակներից ամենաբարձրը կատարվել է պետական տուրքը՝ 125,7 %, ամենացածրը՝ անշարժ գույքի հարկը՝ 57,6 %։ Համայնքների մեջ ամենաբարձր ցուցանիշը Ամասիայինն է՝ 90,9 %, ամենացածրն էլ սեփական եկամուտները Անին է կատարել՝ 62,7 %, այնինչ կառավարությունն իր պարտավորությունները կատարել է լիարժեք։

«Ստացվում է, որ պետությունն այս հինգ ամիսների ընթացքում իր պարտավորությունները կատարել է 100 տոկոսով, այնինչ մենք սեփական եկամուտների հավաքագրման հետ կապված ցածր ցուցանիշ ունենք։ Սա թերացում է, սեփական եկամուտների հավաքագրումը համայնքի ուղիղ լիազորությունն է: Բոլորը օրենքի առաջ հավասար են, ոչ մի քաղաքացի չպետք է խուսափի իր պարտավորությունները կատարելուց։ Շատ հեշտ է հասարակ գյուղացուց փոքր հողակտորի գումարը գանձել, բայց սա չի նշանակում, որ մեծահարուստը պետք է խուսափի իր պարտավորություններից, որովհետև այդ հանգամանքն օբյեկտիվ անարդարության հարց է առաջացնում։

Դատական բոլոր օղակներով դուք պետք է գնաք վերջին գումարի հետևից, որովհետև ես խոստանում եմ, որ, որպես մարզպետ, պարտականությունների ոչ պատշաճ կատարման արդյունքով ես եմ դիմելու արդեն դատարան՝ համայնքների ղեկավարների համար, և սա լինելու է միանշանակ բոլոր թերացումների նկատմամբ։ Ես խնդրում եմ ուշադիր լինել և ակնկալում եմ 15 օրերի ընթացքում ունենալ ակնհայտ դրական արդյունք, Շիրակի մարզպետը սեփական եկամուտների հավաքագրման մասով գլուխը չպետք է կախի։

Եթե կան խնդիրներ, որոնց լուծման հարցում իմ օգնության կարիքն ունեք, ապա վերստին հաստատելով իմ մոտեցումը, որ ցանկացած հարցով կարող եք ակնկալել իմ աջակցությունը, պետք է նշեմ, որ որևէ համայնքում արտոնյալ մարդ չպետք է լինի, օրենքի առջև հավասար են բոլորը»,- նշել է Շիրակի մարզպետը։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը, սուբվենցիոն ծրագրերի թերություններն ու բացթողումները, սոցիալական բնագավառում համայնքների հետ համագործակցությունը։

Լրահոս
Թրամփը Իրանի միջուկային խնդրի լուծման մի քանի տարբերակ է դիտարկում. Axios
18:15
Թրամփը Իրանի միջուկային խնդրի լուծման մի քանի տարբերակ է դիտարկում. Axios
Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ
16:55
Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ
Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար
16:07
Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար
Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով
14:02
Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով
Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան
13:49
Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան
Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան
13:15
Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան
Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո
12:36
Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո
Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»
17:04
Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»
Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան
16:55
Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան
Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն
16:43
Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ
16:34
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ
Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան
16:18
Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան
Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ
16:00
Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ
​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան
15:40
​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան
Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում
15:20
Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում