Լրահոս 24/7

Սաղաթելյանը՝ Վանեցյանի փողոցային պայքարի առաջին շարքերում մնալ-չմնալու մասին

Արթուր Վանեցյանը եղել է այս շարժման կարևոր մասնակիցներից մեկը, թե իր հետագա որոշումները ինչպիսին կլինեն, դա պետք է հայտնի նա:

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը՝ արձագանքելով լրագրողների հարցերին՝ Վանեցյանի պայքարը շարունակել-չշարունակելու վերաբերյալ:

«Արթուր Վանեցյանը դեռևս ապրիլի 18-ից հայտարարել էր իր նպատակների՝ փողոցային պայքարի մասին: Իր հայտարարությունից առաջ, իր պայքարի ընթացքում ու մինչև երեկ եղել ենք ակտիվ կապի մեջ, քննարկել ենք այն որոշումները, որ հայտարարվել է այս հրապարակից: Եղել է կարևոր մասնակիցներից մեկը: Իր կուսակցությունով այս պայքարը միասին բերել ենք, հասցրել ենք այստեղ: Իր հետագա որոշումների մասին պետք է նա հայտնի»,- ասաց Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ պայքարից դուրս գալու, այլ գործունեությամբ կամ պայքարից հետ կանգնելու մասին Վանեցյանը դեռևս ոչինչ չի հայտնել: Սաղաթելյանի հավաստմամբ՝ մեծապես կարևորում է ու արժևորում է այն ճանապարհը, որ անցել են Վանեցյանի հետ միասին:

Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ապրիլի 17-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջի ուղիղ եթերի միջոցով հայտարարեց, որ գտնվում է Ազատության հրապարակում և չի պատրաստվում տուն գնալ: Դրանից օրեր հետո խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունները հայտարարեցին, որ սկսում են փողոցային պայքար: Հանրահավաքներին ու երթին ակտիվ մասնակցում էր նաև Արթուր Վանեցյանը մինչև այն օրը, երբ հայտնի դարձավ, որ վերջինս բուժման նպատակով մեկնել է արտերկիր: Արտերկրից վերադառնալուց հետո Վանեցյանն այլևս նկատելի չէր հանրահավաքների և երթերի ժամանակ:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

19 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

19 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

20 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

20 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

20 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

20 hours ago