Լրահոս 24/7

Բացահայտվել է տարադրամի փոխանակման կետում կատարված ավազակությունը. ոստիկանություն

Հունիսի 12-ին, ժամը 23.16-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած տղամարդը հայտնում էր, որ Ավանի Ծարավ Աղբյուրի փողոցի սուպերմարկետում գործող տարադրամի փոխանակման կետից փող են հափշտակել։

Դեպքի վայր են մեկնել Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի օպերատիվ խմբեր, նաև քննիչներ, փորձաքրեագետներ ու պարեկներ։

Պարզվել է, որ կատարվածն ավազակույթուն էր. ժամը 23-ի սահմաններում գլխարկով ու բժշկական դիմակով մեկը, ձեռքին նռնականման առարկա, մտել էր սուպերմարկետ, և պայթեցնելու սպառնալիքով տարադրամի փոխանակման կետից փող էր հափշտակել ու փախել:

Տուժողից հաղորդում է ընդունվել։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ավանի քրեական հետախույզներն ուսումնասիրել են ավազակություն կատարած անձի փախուստի հավանական հետագիծը։ Արդյունքում տարբեր վայրերում հայտնաբերվել են նրա բաճկոնը, դիմակը, ինչպես նաև՝ նռնակը։

Քրեական ոստիկանության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Նոր Նորքի բաժնի, Ավանի բաժանմունքի և հատուկ նշանակության գումարտակի ծառայողների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 14-ին, ժամը 21.30-ին, Վաղարշյան փողոցում հայտնաբերվեց և, ավազակություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել Երևանի բնակիչ 27-ամյա մի տղամարդ։

Նա ներկայացվել է նախաքննական մարմնին և ձերբակալվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դիմակավորված ու նռնակով զինված տղամարդը տարադրամի փոխանակման կետից հափշտակել է մոտ 4 միլիոն 500 հազար դրամ։

Թիվ 1

Recent Posts

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

3 minutes ago

Իրանը պաշտոնական ազդանշան է ուղարկում ոչ միայն ՄԱԿ-ին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին․ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…

37 minutes ago

Ռուբեն Վարդանյանը ձայնային հաղորդագրություն է թողել Բաքվի դաժան «դատավճռից» հետո

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…

1 hour ago

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

21 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

21 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

21 hours ago