Հունիսի 16-ին N զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են կրակի կառավարման մարզումներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
Պարապմունքի ղեկավարը հրաձգային ստորաբաժանումների հրամանատարներին հրահանգներ է տվել կրակային աջակցության կազմակերպման և կրակային միջոցներով պայմանական հակառակորդի ոչնչացման վերաբերյալ:
Տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ զինծառայողներն իրականացրել են անհատական և խմբային կրակային վարժություններ: