Այսօր Կառավարության հերթական նիստին որոշում կայացվեց, ըստ որի՝ Արամ Թանանյանն ազատվեց ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնից:
Նշենք, որ տվյալ հարցը Կառավարության օրակարգի փակ հարցերի փաթեթում էր ներառված:
Հիշեցնենք, որ Թանանյանը այս պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի հունվարի 30-ին:














