Լրահոս 24/7
17.06.2022

53 կմ ճանապարհի նորոգման աշխատանքների համար հատկացվեց 4 մլրդ 267 մլն դրամ

53 կմ ճանապարհի նորոգման աշխատանքների համար հատկացվեց 4 մլրդ 267 մլն դրամ

Կառավարությունն այսօրվա իր հերթական նիստում 4 միլիարդ 267 միլիոն դրամ հատկացրեց ՏԿԵ նախարարությանը մոտ 53.1 կմ ճանապարհի նորոգման աշխատանքներն ավարտելու համար:

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ խոսքը տարբեր մարզերում միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ճանապարհների մասին է:

«53.1 կմ-ից 35.4 կմ-ը նախորդ՝ 2021 թվականի անավարտ մնացած ճանապարհներն են, որոնք հիմա ավարտում ենք և պետք է վճարենք շինարարներին, իսկ 17.7 կմ-ը հիմա ենք սկսում, այս տարի կանենք, կավարտենք»,- ասաց Սանոսյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հարցը քննարկելիս անդրադարձավ մի շարք նոր կառուցված ճանապարահների, որոնց գործարկման ընթացքում խնդիրներ են առաջացել:

«Պետք է հստակ լծակներ դրվեն, որովհետև՝ միլիարդներ ենք դրել ճանապարհաշինության մեջ, հետո էլ պարզվում է, որ որակով չեն արել, մենք էլ ժամանակը կորցնում ենք, նրանք վերականգնում են, մենք նորից նույն գումարը տանում վճարում ենք: Ինչո՞ւ պետք է որևէ աշխատանքի որակի խնդիր լինի: Ի՞նչ է նշանակում՝ աշխատանքը գնանք իրականացնենք, պետությունն այդքան փող դնի, ռեսուրս օգտագործի, վերջում պարզվի, որ աշխատանքը որակյալ չէ»,-ասաց Փաշինյանը և հավելեց. «Ով այդ կազմակերպությանն ասի՝ հա դե, որակյալ չէ, բա «ներողությունն» ինչի համար է, փողը տվեք կանենք: Չի  կարող այդպես լինել, մենք նաև որոշակի վարքագիծ պետք է պարտադրենք ընկերություններին: Ժամկետներ են ձգձգում, չգիտեմ՝ օբյեկտիվ սուբյեկտիվ պատճառներով: Այդ ամեն ինչը պետք է ռեյտինգավորում անցնի, որ մենք տեսնենք՝ այս ընկերության հետ կառավարությունն ուզում է գործ ունենալ, թե ոչ»:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն էլ հայտնեց՝ ուշացումների համար տուգանքներ կան նախատեսված շինարարների համար: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն էլ հայտնեց, որ 2022 թվականին 47 մլրդ դրամ է բյուջեից հատկացվել ճանապարհաշինության համար, իսկ շինարարներին գումարները վերջնական չեն տալիս, քանի դեռ թերությունները չեն շտկվում:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է