Լրահոս 24/7
17.06.2022

Տարածքային կոմունիկացիաների բացմանը միտված ինչ առաջարկ է արել հայկական կողմը Ադրբեջանին

Տարածքային կոմունիկացիաների բացմանը միտված ինչ առաջարկ է արել հայկական կողմը Ադրբեջանին

Համացանցում լուսանկարներ են հայտնվել հայկական կողմի՝ դեռևս 2021 թվականի դեկտեմբերի 25-ին տարածքային կոմունիկացիաների բացմանը միտված՝ ադրբեջանական կողմին ներկայացված փաստաթղթից: Ինչպես նկատելի է հրապարակված փաստաթղթի կետերից մեկում, հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել կառուցել անհրաժեշտ ավտոճանապարհների այն հատվածները, որոնք կապահովեն Մինջիվան-Օրդուբադ ճանապարհային լիարժեք կապը:

Մեկ այլ կետի համաձայն էլ՝ փաստաթղթում նշված բոլոր ավտոճանապարհներն ու երկաթուղիները պետք է շահագործվեն այն երկրների սուվերենության հիման վրա, որի տարածքում դրանք գտնվում են։ Այսինքն՝ ճանապարհների ապաշրջափակումը չի ենթադրում միջանցքային տրամաբանություն։

Մամուլի հրապարակումների համաձայն՝ հայկական կողմը հանդես է եկել տարածքային կոմունիկացիաները բացելուն միտված կառուցողական առաջարկով, սակայն ադրբեջանական կողմն այն չի ստորագրել:

Հայկական կողմի ներկայացրած կետերը:

1. Կողմերը պայմանավորվել են վերականգնել Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին՝ տրանսպորտային միջոցների և բեռների փոխադրման համար: Աշխատանքային խումբը եռամսյա ժամկետում կապահովի համապատասխան նախնական տեխնիկա-տնտեսական միջոցներն ու կհաստատի այս նախագծի իրականացման միջոցառումների ծրագիրը:

2. Կետ 1-ով սահմանված երկաթուղային գծի վերականգնումից հետո կողմերը բացում են երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև, ինչպես նաև այլ ուղղություններով բեռների և տրանսպորտային միջոցների տեղափոխումն ապահովելու համար, այդ թվում՝ երրորդ երկրների երկաթուղային ենթակառուցվածքները օգտագործելու միջոցով:

3. Երկաթուղային հաղորդակցության բացումը բոլոր ուղղություններով սահմանվում է 3 կողմերի համատեղ համաձայնությամբ:

4. Կետ 1-ում սահմանված երկաթուղային ուղեգծի շինարարության և վերականգման համար նախատեսված տրանսպորտային միջոցների և բեռների տեղափոխումը կարող է իրականացվել նաև երրորդ երկրներում առկա երկաթուղային ենթակառուցվածքների միջոցով: Նման փոխադրումների ժամկետի սկիզբը նախանշվում է կողմերի համատեղ համաձայնությամբ:

5. Կողմերը պայմանավորվել են իրականացնել ավտոմոբիլային բեռնափոխադրումներ Գորիս-Քարահունջ-Էյվազլի-Զանգիլան-մինչև Հորադիզի երկաթուղային կայարան ուղղությամբ այդ բեռների հետագա տեղափոխման համար երկաթուղային ճանապարհով կամ հետագայում Ադրբեջանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն տանող ավտոմոբիլային ճանապարհով և հակառակ ուղղությամբ:

6. Կողմերը պայմանավորվել են իրականացնել ավտոմոբիլային բեռնափոխադրումներ Էյվազլի-Քարահունջ-Անգեղակոթ-Բիչենեկ և հակառակ ուղղություններով:

7. Կետ 5-ում և 6-ում սահմանված ավտոմոբիլային փոխադրումների մեկնարկի մասին ժամկետները սահմանվելու են կողմերի համատեղ համաձայնությամբ:

8. Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել կառուցել անհրաժեշտ ավտոճանապարհների այն հատվածները, որոնք կապահովեն Մինջիվան-Օրդուբադ ճանապարհային լիարժեք կապը, որոնք նախագծված կլինեն ավելի օպտիմալ տարբերակներով՝ հաշվի առնելով առկա և կառուցվող ճանապարհային ենթակառուցվածքների տեղակայումը, կլիմայական պայմանները, հեռավորությունը, տեղի ռելիեֆը, թողունակության հնարավորությունները, բայց միաժամանակ այն չի անցնի Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մոտով և Մեղրիով անցնող սահմանային երկաթուղային ճանապարհով: Աշխատանքային խումբը եռամսյա ժամկետում կապահովի աշխատանքների համար անհրաժեշտ նախնական տեխնիկա-տնտեսական հնարավորությունները և կհաստատի այս նախագծի իրականացման միջոցառումների ծրագիրը:

9. Բոլոր ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհները՝ նշված այս հայտարարության մեջ, գործողության մեջ կմտնեն՝ պահպանելով բոլոր երկրների սուվերենիտետն ու ազգային իրավասությունները, որոնց տարածքներով կանցնեն:

10. Ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների կառուցումն ու վերականգնումը, որը նախանշված է այս հայտարարությամբ, կիրականացվի այն երկրի միջոցների հաշվին, որով անցնելու է:

11. Կողմերը կգործեն իրենց ուժերի կոորդինացմամբ և փոխադարձ համագործակցությամբ ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների շինարարական և վերականգման աշխատանքների ժամանակ՝ նշված այս հայտարարության մեջ:

12. Կողմերը կնախաձեռնեն համապատասխան անհրաժեշտ և պարտադիր պայմաններ՝ ապահովելու համար քաղաքացիական անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղափոխումն ու տեղաշարժը կողմերի տարածքներով:

Լուսանկարները՝ Հայկական Ժամանակի։

Սկզբնաղբյուրը՝ Հայկական Ժամանակի։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է