«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները դիմել են Մեծ Բրիտանիային՝ 2023-ի մրցույթն այնտեղ անցկացնելու հնարավորությունը քննարկելու համար։
Կազմակերպիչները կարծում են, որ Ուկրաինան չի կարողանա ընդունել մրցույթը, հայտնել է EBU-ի՝ Եվրոպական հեռարձակողների միության մամուլի ծառայությունը։
«Օբյեկտիվ վերլուծությունից հետո Ռեֆերենտ խումբն ու «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ղեկավարների խորհուրդը ցավով հանգել է այն եզրակացության, որ, հաշվի առնելով ներկայիս պայմանները, անվտանգության առումով առկա իրավիճակն ու օպերացիոն երաշխիքները, որոնք անհրաժեշտ են անցկացման համար, Ուկրաինայի հանրային հեռուստառադիոընկերության կողմից չեն կարող կատարվել «Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպումն ու անցկացումը՝ մրցույթի կանոններին համապատասխան»,- ասված է Եվրոպական հեռարձակողների միության հայտարարության մեջ։
Միության հայտարարության համաձայն՝ բանակցություններ կսկսվեն 2023 թ-ին՝ «Եվրատեսիլը» Մեծ Բրիտանիայում անցկացնելու մասին։
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…
Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…
«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…