A1+-ին տված հարցազրույցի ժամանակ լրագրողը հարց է ուղղել Արմեն Ռուստմյանին, թե՝ արդյոք եթե Ռոբերտ Քոչարյանը վերադառնա իշխանության, չի՞ ոտնահարվի մարդկանց ազատ խոսքի իրավունքը, ինչպես 2000-ականներին էր՝ Քոչարյանի կառավարման տարիներին։
Լրագրողի հարցին ի պատասխան՝ Արմեն Ռուստամյանը հայտարարել է, թե՝ «Քոչարյանը չի վերադառնում նույն ձևով, ինչ եղել է այն ժամանակ, փոխվել է»։
Այս մասին գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ նկատելով, որ սրանով Ամեն Ռուստամյանը 2 փաստարկ է արել.
«1) Փողոցային պայքար ծավալած ընդդիմության վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, և ամեն բան անում են՝ Քոչարյանին իշխանության բերելու համար։
Հետևաբար ծիծաղելի են Իշխան Սաղաթելյանի այն բոլոր պնդումները, թե իբր վարչապետի թեկնածու դեռ չունեն, քանզի Ռուստամյանն արդեն իսկ խոստովանեց։
2) Արմեն Ռուստամյանն ընդունում է, որ 2000-ականներին՝ Քոչարյանի կառավարման տարիներին, մարդկանց խոսքի ազատություն իրավունքը ոտնահարվել է, իսկ հիմա փորձում է համոզել, թե «կարմիր կովը կաշին փոխել է»։
Հ.Գ․ 2018-ի հեղափոխության օրերին Քոչարյանը հայտարարել էր, թե՝ «իշխանությունը ճամպրուկ չէ, որ վերցնես ու տաս»։ Ավելացնեմ, որ՝ «իշխանությունը նաև սատկած առյուծ չէ, որ նստես ու քշես»։
«Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի կայարանի համար մրցույթ կհայտարարվի. այս մասին հայտարարել է Երևանի…
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր նշել է, որ Երևանի ՏԻՄ օրենքի նոր նախագիծը շատ կարևոր…
Հայաստանի սահմանադրությունն ընդունվել է 1995թ.-ին: Առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորները կհիշեն, թե նախագիծը հանրաքվեի դնելու…
Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…
Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…
Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…