Լրահոս 24/7

Թբիլիսիի կենտրոնական նրբանցքներից մեկը կկրի Փարաջանովի անունը

Թբիլիսիի այն նրբանցքը, որտեղ ծնվել և կյանքի զգալի մասն անցկացրել է աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը, այսուհետ կրելու է նրա անունը։ Այս մասին հայտնում է «Նովոստի-Գռուզիա» գործակալությունը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ` Թբիլիսիի կենտրոնական Մտածմինդայի շրջանում գտնվող Կոտե Մեսխիի փողոցի նրբանցքներից մեկը այսուհետ կրելու է «Սերգո Փարաջանովի փողոց» անվանումը։

Փողոցի վերանվանման արարողությանը ներկա են եղել Փարաջանովի հարազատները, մշակութային գործիչներ, ինչպես նաև Թբիլիսիի քաղաքային խորհրդի՝ սակրեբուլոյի փոխնախագահ Զուրաբ Աբաշիձեն։ Թբիլիսիի իշխանությունները Փարաջանովի անունով փողոց վերանվանելու որոշումը կայացրել են նրա մահվանից 32 տարի անց։

Թիվ 1

Recent Posts

Իրանին հարվածելու որոշում չի ընդունվել

Հոկտեմբերի լույս 11-ի գիշերն Իսրայելի ռազմական կաբինետը չորս ժամ տեւած նիստ է անցկացրել, բայց Իրանին…

14 hours ago

Վահագն խաչատուրյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահի և ազգային առաջնորդի հետ

Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույցն է ունեցել Թուրքմենստանի ազգային առաջնորդ,…

15 hours ago

Փոխնախարարը ընդունել է «ՏիկՏոկ»-ի ներկայացուցիչներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է «ՏիկՏոկ» սոցիալական մեդիա հարթակի…

15 hours ago

Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը լուրջ սադրանք կլինի. Լավրով

Իրանում գտնվող խաղաղ միջուկային օբյեկտներին հարվածելը լուրջ սադրանք կլինի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ…

16 hours ago

Շարունակվում է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի հայտագրումը

Հոկտեմբերի 19-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում չորրորդ անգամ անցկացվելիք «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի հայտագրումը կշարունակվի…

16 hours ago

Աշխաբադում հանդիպել են Պուտինն ու Փեզեշքիանը

Թուրքմենստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշկիանի հանդիպումը։…

16 hours ago