Լրահոս 24/7

Հ. Սիմիդյանն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցչին

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստին Վայգանդի գլխավորած պատվիրակությանը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:

Ողջունելով գործընկերներին Շրջակա միջավայրի նախարարությունում՝ նախարարը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի կատարած աշխատանքը ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Նախարարն ընդգծել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող՝ երեխաների և դեռահասների շրջանում կլիմայի փոփոխության դիմակայությանն ուղղված ծրագրերի կարևորությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ աղքատության մեջ ապրող երեխաներն ու դեռահասներն առավել խոցելի են կլիմայի փոփոխության նկատմամբ։

«Շրջակա միջավայրի նախարարությունը կլիմայական քաղաքականություն մշակող լիազոր մարմին է, և ՅՈՒՆԻՍԵՖ-ին մենք այս առումով կարևոր գործընկեր ենք համարում։

Գաղտնիք չէ, որ կլիմայի փոփոխության նկատմամբ առավել խոցելի են համարվում երեխաները, և մենք ցանկանում ենք էլ ավելի սերտացնել մեր համագործակցությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ այդ ազդեցության ռիսկերի մեղմման նպատակով,- նշել է նախարարը:- Մենք տեղյակ ենք, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ն այժմ իրականացնում է «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագիրը, որը նպաստում է երեխաների և դեռահասների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, ինչը չափազանգ գնահատելի է։ Երեխաներն ու դեռահասները պետք է մեր սերնդից ավելի լավ պատրաստված լինեն ապագայի բնապահպանական մարտահրավերներին»։

Նախարարը գործընկերներին տեղեկացրել է, որ շրջակա միջավայրի նախարարության կողմից ներկայումս մշակվում է «Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
«Օրենքի նախագիծը նախատեսվում է տեղադրել e-draft հանրային քննարկման հարթակում առաջիկա 2 շաբաթների ընթացքում, ուստի հաշվի առնելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի հարուստ փորձը այս ոլորտում, ակնկալում ենք նաև ձեր կողմից առաջարկություններ օրենքի նախագծի վերաբերյալ։
Եվ առհասարակ, շատ կցանկանայինք ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության նոր ծրագրեր մեկնարկել և հարստացնել համագործակցության օրակարգը»,- նշել է նախարարը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են բնապահպանական խնդիրների շուրջ իրազեկվածության բարձրացման վերաբերյալ կրթական, էկոկրթական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Նախարարն անդրադարձել է նաև նախարարության կողմից բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից համայնքներում դպրոցահասակ երեխաների շրջանում իրականացվող էկոկրթական միջոցառումներին։

Հանդիպման ավարտին նախարար Հակոբ Սիմիդյանը կարևորել է հասարակության շրջանում կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած ռիսկերի վերաբերյալ առկա տեղեկատվությունն ու դրա հասանելիությունը առհասարակ և պատրաստակամություն հայտնել այս խնդիրների լուծման ուղղությամբ համագործակցել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ։

«Շրջակա միջավայրի նախարարության և անձամբ իմ անունից վերահաստատում եմ համագործակցելու պատրաստակամությունը ոչ միայն կլիմայական, այլև ընդհանուր բնապահպանական հիմնախնդիրների շուրջ հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու, էկոկրթական ծրագրեր կյանքի կոչելու նպատակով։

Շրջակա միջավայրի նախարարությունը պատրաստ է ջանքեր ներդնել ու իր գործընկեր նախարարությունների՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ կյանքի կոչել ծրագրեր, որոնք կնպաստեն երեխաներին, դեռահասներին, ինչու ոչ, ամբողջ հասարակությանը բնապահպանական խնդիրների և մարտահրավերների նկատմամբ ավելի իրազեկ ու դիմակայելու պատրաստ դարձնելու գործընթացներում»,- նշել է նախարարը։

Թիվ 1

Recent Posts

Իրանին հարվածելու որոշում չի ընդունվել

Հոկտեմբերի լույս 11-ի գիշերն Իսրայելի ռազմական կաբինետը չորս ժամ տեւած նիստ է անցկացրել, բայց Իրանին…

2 mins ago

Վահագն խաչատուրյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահի և ազգային առաջնորդի հետ

Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույցն է ունեցել Թուրքմենստանի ազգային առաջնորդ,…

45 mins ago

Փոխնախարարը ընդունել է «ՏիկՏոկ»-ի ներկայացուցիչներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է «ՏիկՏոկ» սոցիալական մեդիա հարթակի…

2 hours ago

Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը լուրջ սադրանք կլինի. Լավրով

Իրանում գտնվող խաղաղ միջուկային օբյեկտներին հարվածելը լուրջ սադրանք կլինի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ…

2 hours ago

Շարունակվում է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի հայտագրումը

Հոկտեմբերի 19-ին Փարաքար-Էջմիածին մայրուղում չորրորդ անգամ անցկացվելիք «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարի հայտագրումը կշարունակվի…

2 hours ago

Աշխաբադում հանդիպել են Պուտինն ու Փեզեշքիանը

Թուրքմենստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշկիանի հանդիպումը։…

2 hours ago