Լրահոս 24/7

Արցախի Հաղորտի գյուղում տրվել է «Մունք» տեխնոդպրոցի աշխատանքների մեկնարկը

Երեկ Մարտունու շրջանի Հաղորտի գյուղում տոն էր ու պատմական օր, քանի որ մեկնարկ տրվեց «Մունք» տեխնոդպրոցի աշխատանքներին:

Այս մասին գրել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ այս խորհրդանշական անուն կրող դպրոցը բավականին լավ մոդել է ոչ միայն տեխնոլոգիական, այլ նաև համայնքային ու ազգային կրթության և զարգացման ծրագրերի համար, որտեղ տրվող գիտելիքներն ու հմտությունները նպատակ ունեն նպաստել անձի, համայնքի ու պետության կայուն զարգացմանն ու զորացմանը:

Ըստ պետնախարարի՝ դպրոցի կերտման ու կայացման հիմքում կրկին նախաձեռնող, ստեղծարար ու սրտացավ մարդիկ են, տվյալ դեպքում՝ «Ես» կրթական հիմնադրամի տնօրեն ու տեխնոդպրոցի հիմնադիր Աշոտ Ավանեսյանը և Հաղորտի համայնքի ղեկավար Նվեր Մարտիրոսյանի գլխավորությամբ, ովքեր թիմային ոգով ու ազգային նպատակներով մեկնարկել են այս գործը և դեռ շատ մեծ հաջողություններ կարձանագրեն, իսկ նրանց շուրջ արդեն պայծառ պատանիների մի խումբ է հավաքվել:

«Ուրախ եմ, որ Արցախի կառավարությունը այս ծրագրի գլխավոր աջակիցներից է՝ reArmenia հարթակի, Ավրորա մարդասիրական նախաձեռնությունների և հարյուրավոր մեծ ու փոքր աջակից կազմակերպությունների ու անձանց հետ միասին»,-եզրափակել է Բեգլարյանը:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

20 minutes ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

51 minutes ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

1 hour ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

1 hour ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

2 hours ago

Սամվել Կարապետյանը կլինի իր կուսակցության վարչապետի թեկնածուն

Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…

2 hours ago