

Գյումրին կունենա միասնական զբոսաշրջային տեղեկատվական կայք: Գյումրիում զբոսաշրջության նորարարական զարգացման նպատակով հայտարարվել է «Գյումրիում զբոսաշրջության ստեղծարար զարգացում և թվայնացում» թեմայով մրցույթների շարք:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ստեղծարար նախագծերի մրցույթների նպատակն է հավաքագրել և իրականցնել գաղափարներ` ուղղված Գյումրիում զբոսաշրջության նորարարական զարգացմանը։ Մրցույթին մասնակցելու հնարավորություն կունենան ուսանողներ և ուսանողական խմբեր ոչ միայն Գյումրուց, այլ նաև՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքից:
Մրցույթների շարքն իրականացվում է Գյումրու համայնքապետարանի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ) համագործակցությամբ։
Նախաձեռնության իրականացման համար Գյումրու համայնքապետարանի ու «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ԳՏԿ ծրագրի միջև կնքվել է հուշագիր:
«Հուշագրի հիմքում Գյումրիում զբոսաշրջության ստեղծարար զարգացման և թվայնացման ուղղությամբ համատեղ միջոցառումների իրականացման հնարավորություններն են, մասնավորապես, միասնական զբոսաշրջային թվային տեղեկատվական կայքի, Գյումրու ստեղծարար քարտեզի և ինֆորմացիոն կետերի նախագծման և իրագործման մրցույթների համատեղ կազմակերպումը»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԳՏԿ հանրային կապերի պատասխանատու Սեդա Սահակյանը:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…